https://armeniasputnik.am/20220109/almatium-krakvocneri-hetevanqvov-4amja-erekha-e-mahacel-37321088.html
Ալմաթիում կրակոցների հետևանքով 4–ամյա երեխա է մահացել
Ալմաթիում կրակոցների հետևանքով 4–ամյա երեխա է մահացել
Ընդհանուր առմամբ Ղազախստանում հաստատվել է 2 երեխայի մահ, ևս 3-ը տուժել են։ 09.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-09T12:54+0400
2022-01-09T12:54+0400
2022-01-09T12:56+0400
մահ
ղազախստան
երեխա
կրակոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37320497_0:204:2910:1841_1920x0_80_0_0_4306e11185b1a803617ece30624edc7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ ևս մեկ երեխայի մահվան մասին։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Ղազախստանը։«Փոքրիկը և իր 15-ամյա քույրը գտնվել են մեքենայի մեջ, որը կրակոցների տակ է հայտնվել։ 4-ամյա աղջիկը մահացել է տեղում, իսկ մեծ քույրը հրազենային վնասվածք է ստացել։ Նրան վիրահատել են, գտնվում է վերակենդանացման բաժնում»,– հայտնել է Արուժան Սաինը։Նշվում է նաև, որ հունվարի 7-ին հրազենային վիրավորում է ստացել նաև 8-ամյա մի աղջիկ։Ընդհանուր առմամբ Ղազախստանում հաստատվել է 2 երեխայի մահ, իսկ 3-ն էլ տուժել է։Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ստացած հրազենային վնասվածքից էլ մահացել է 11-ամյա երեխա։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է կրակոցը։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
https://armeniasputnik.am/20220109/ghazakhstanum-otarerkrja-qaghaqaciner-en-dzerbakalvel-argravvel-e-zenq-u-zinamterq-37317216.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37320497_107:0:2836:2047_1920x0_80_0_0_69e40d3035f0c08362714b7c28b7e0be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մահ, ղազախստան, երեխա, կրակոց
մահ, ղազախստան, երեխա, կրակոց
Ալմաթիում կրակոցների հետևանքով 4–ամյա երեխա է մահացել
12:54 09.01.2022 (Թարմացված է: 12:56 09.01.2022) Ընդհանուր առմամբ Ղազախստանում հաստատվել է 2 երեխայի մահ, ևս 3-ը տուժել են։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ ևս մեկ երեխայի մահվան մասին։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Ղազախստանը։
«Փոքրիկը և իր 15-ամյա քույրը գտնվել են մեքենայի մեջ, որը կրակոցների տակ է հայտնվել։ 4-ամյա աղջիկը մահացել է տեղում, իսկ մեծ քույրը հրազենային վնասվածք է ստացել։ Նրան վիրահատել են, գտնվում է վերակենդանացման բաժնում»,– հայտնել է Արուժան Սաինը։
Նշվում է նաև, որ հունվարի 7-ին
հրազենային վիրավորում է ստացել նաև 8-ամյա մի աղջիկ։
Ընդհանուր առմամբ Ղազախստանում հաստատվել է 2 երեխայի մահ, իսկ 3-ն էլ տուժել է։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ստացած հրազենային վնասվածքից էլ մահացել է 11-ամյա երեխա։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է կրակոցը։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։