Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

ՀԱՊԿ երկրների ԶՈւ գլխավոր շտաբների ներկայացուցիչները քննարկել են Ղազախստանի իրավիճակը

© Sputnik / Тимур СеливановУчения ОДКБ «Боевое братство -2017»
Учения ОДКБ «Боевое братство -2017» - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը տեղափոխվել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմի, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում:
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցության համակարգման, ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և ծավալման, ՀԱՊԿ-ի մարմինների որոշումների իրականացման վերահսկողության, ինչպես նաև օպերատիվ, վարչական և նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխգործակցության համար Ղազախստանի Հանրապետություն է ուղարկվել օպերատիվ խումբ՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ», - ասել են կազմակերպությունում:
Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց նիստին. Պեսկով
ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ռեժիմով քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և Կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունները:
«2022 թվականի հունվարի 9-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ընդհանուր ղեկավարությամբ, տեսակոնֆերանսային կապի ռեժիմով տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել են կազմակերպությունում:
Խորհրդակցությանը նշվել է, որ ՀԱՊԿ բոլոր պետությունները պետության ղեկավարի խնդրանքով օպերատիվ կերպով զորակազմ են ուղարկել Ղազախստան: ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:
Военная техника российской части миротворческих сил ОДКБ в Алматы. - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ-ի խաղաղապահները հսկողության տակ են վերցրել պետական և ռազմական օբյեկտները
Միացյալ շտաբը ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ մշակել է Հավաքական անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատված փաստաթղթեր Ղազախստանում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողության անցկացման վերաբերյալ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала