00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաքարում կրկին լարված իրավիճակ է. ավագանու նիստին ներկա է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանը

© SputnikՓարաքարի մշակույթի տան մոտ
Փարաքարի մշակույթի տան մոտ - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
Բաժանորդագրվել
Արդեն 2 շաբաթ է, ինչ համայնքում փորձում են համայնքապետ ընտրել, սակայն բոլոր նիստերը ձախողվում են։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին հունվարի 9-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում է համայնքապետի ընտրությունը։ Նիստը կայանում է Փարաքարի մշակույթի տանը։
Արդեն 2 շաբաթ է, ինչ Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։
Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիրը», որի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին։ Ավագանու 3 նիստ արդեն տապալվել է։ Հունվարի 9-ին նշանակվել է նորը։
Փարաքարի ավագանու նիստում կրքերը չեն մարում. 1 ժամ տևած քննարկումներն էլ արդյունք չտվեցին
Նիստին ներկա է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ անհանգստություններ ունի պատգամավորը, որ ժամանել է Փարաքար համայնքի ավագանու նիստին, Սարգսյանը նշեց. «Ոչ մի, չունեմ անհանգստություն»։
Ավագանու նիստը կրկին սկսվեց վիճաբանությամբ, քանի որ անհամաձայնություններ կային գրանցումների վերաբերյալ։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Փարաքար - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Փարաքարում ավագանու անդրանիկ նիստը չկայացավ. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր
2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էին իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։
Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։
Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանն էլ դեկտեմբերի 30-ին բավարարել էր պահանջը։
Լրահոս
0