Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ Ժանատ Սուլեյմենովը

Ժանատ Սուլեյմենով - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ժանատ Սուլեյմենով
Բաժանորդագրվեք
Ոստիկանության բաժանմունքի պետի մահվան լուրն արդեն պաշտոնապես հաստատվել է։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Մահացել է Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, գեներալ Ժանատ Սուլեյմենովը։ Լուրը հաստատել են ոստիկանությունից։
Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների տվյալները, գեներալ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել են. Տիգրան Աբրահամյան
Նշենք, որ Ժամբիլի շրջանը Ղազախստանի ակտիվ բախումների մեջ ներքաշված շրջաններից է, որտեղ, վերջին տվյալներով,10 մարդ է մահացել։
Sputnik Ղազախստանի տվյալներով` այդ երկրում բախումների ժամանակ ընդհանուր առմամբ 164 մարդ է սպանվել։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала