00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խիստ կարևոր է խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի հեռացումը. ՄԻՊ

© Photo : Facebook / Гегам СтепанянԱրցախի օմբուդսմանը հրապարակել է լուսանկարներ Մարտունու շրջանում ադրբեջանական ԶՈւ կողմից արձակված կրակոցների հետևանքներից (10 հունվարի, 2022թ). Արցախ
Արցախի օմբուդսմանը հրապարակել է լուսանկարներ Մարտունու շրջանում ադրբեջանական ԶՈւ կողմից արձակված կրակոցների հետևանքներից  (10 հունվարի, 2022թ). Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Բաժանորդագրվել
Մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի ֊ Sputnik. Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը։ Այս մասին գրել է Արցախի օմբուդսման Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակահերթեր են արձակվել Արցախի Հանրապետության Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ։
«Չեք կարող սասանել արցախցու վճռականությունը». Արցախի ԱԳՆ֊ն պատասխանել է Ադրբեջանին
Կրակահերթերի հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։
«Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են», - ասվում է հայտարարության մեջ։
Վնասված ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեվանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորոստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ:
«Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում»,- գրել է օմբուդսմանը։
© Photo : Facebook / Гегам СтепанянԱրցախի օմբուդսմանը հրապարակել է լուսանկարներ Մարտունու շրջանում ադրբեջանական ԶՈւ կողմից արձակված կրակոցների հետևանքներից (10 հունվարի, 2022թ). Արցախ
Արցախի օմբուդսմանը հրապարակել է լուսանկարներ Մարտունու շրջանում ադրբեջանական ԶՈւ կողմից արձակված կրակոցների հետևանքներից  (10 հունվարի, 2022թ). Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Արցախի օմբուդսմանը հրապարակել է լուսանկարներ Մարտունու շրջանում ադրբեջանական ԶՈւ կողմից արձակված կրակոցների հետևանքներից (10 հունվարի, 2022թ). Արցախ
Նշվում է նաև, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։
Լրահոս
0