Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

© Sputnik / Абзал Калиев / Անցնել ֆոտոբանկՂազախստանի ազգային գվարդիայի զինծառայողները հերթապահում են փողոցներից մեկում (հունվարի 5, 2022թ) ։ Նուր-Սուլթան
Ղազախստանի ազգային գվարդիայի զինծառայողները հերթապահում են փողոցներից մեկում (հունվարի 5, 2022թ) ։ Նուր-Սուլթան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Բաժանորդագրվեք
Անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Մինսկ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
«Մենք օկուպանտ չենք». Լուկաշենկոն` Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահների մասին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала