Փոխվարչապետը ստորագրել է տարվա իր առաջին որոշումը. նա մամուլի նոր քարտուղար ունի

© Photo : Facebook / Лусине МартиросянՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյան
ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լուսինե Մարտիրոսյանը այդ պաշտոնում կփոխարինի Նժդեհ Հովսեփյանին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է 2022 թվականի իր առաջին երկու որոշումները, համաձայն որոնց նա այսուհետ նոր մամուլի քարտուղար է ունենալու։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Առաջին որոշումով Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից, իսկ երկրորդով Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է նույն պաշտոնում։
Նժդեհ Հովսեփյանը նշանակվել էր մամուլի քարտուղարի պաշտոնում դեռևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2021-ի հունվարին։
Վաղարշակ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան
Լուսինե Մարտիրոսյանը աշխատել է որպես արդարադատության նախարարի մամուլի խոսնակ 2012-ի, դեռևս նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրոք։ Այնուհետև աշխատել է նաև Հովհաննես Մանուկյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Արտակ Զեյնալյանի Ռուստամ Բադասյանի ու Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ։
Լրահոս
0