https://armeniasputnik.am/20220110/turqiaji-pnn-yndunel-e-haj-turqakan-kargavvorman-gvortsyntaci-nerkajacucchin-37355686.html
Թուրքիայի ՊՆ–ն ընդունել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի ներկայացուցչին
Թուրքիայի ՊՆ–ն ընդունել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի ներկայացուցչին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T16:32+0400
2022-01-10T16:32+0400
2022-01-10T16:53+0400
թուրքիա
նախարար
սերդար քըլըչ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0f/36527190_0:0:1600:901_1920x0_80_0_0_b26838176033352676e4bafce17da832.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչին։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ կայքից։Կողմերի զրույցի բովանդակության մասին մանրամասներ չեն հայտնում։ Դատելով լուսանկարից՝ նախարարը և դեսպանը հանդիպմանը երկուսով են եղել, նախարարության աշխատակիցներ կամ դեսպանին ուղեկցողներ չեն եղել։Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթաց է սկսելու, որի ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0f/36527190_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0dc536abadb54d03fface5905ec76e53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, նախարար, սերդար քըլըչ
թուրքիա, նախարար, սերդար քըլըչ
Թուրքիայի ՊՆ–ն ընդունել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի ներկայացուցչին
16:32 10.01.2022 (Թարմացված է: 16:53 10.01.2022) Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչին։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ կայքից։
Կողմերի զրույցի բովանդակության մասին մանրամասներ չեն հայտնում։ Դատելով լուսանկարից՝ նախարարը և դեսպանը հանդիպմանը երկուսով են եղել, նախարարության աշխատակիցներ կամ դեսպանին ուղեկցողներ չեն եղել։
Հիշեցնենք՝ 2021-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթաց է սկսելու, որի ժամանակ Հայաստանի
հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին
հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։