1000-ից ավել սուբվենցիոն ծրագիր` երեք տարվա ընթացքում. ինչ խնդիրներ են լուծվել

Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզի շենքի շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փոխվարչապետի մոտ տեղի ունեցած նիստի ժամանակ առաջարկվել է մինչև 80 տոկոս բարձրացնել մանկապարտեզների կառուցման համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. 2018-2021 թվականներին Հայաստանում իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
Մաթևոսյանը կարևորել է համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական արդյունքներ է գրանցում։

«2021-ին պետբյուջեից համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել բնակավայրերի փողոցների կառուցմանը, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նորոգմանը, փողոցային լուսավորության կառուցմանը, բնակավայրերի գազիֆիկացմանն ու մանկապարտեզների կառուցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Առաջարկվել է մինչև 80 տոկոս բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը:
Губернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2020
ՌԱԴԻՈ
Համավարակը խանգարել է տուրքերի հավաքագրմանը. Լոռու մարզպետը` սուբվենցիոն ծրագրերի մասին
Նիստի ընթացքում առաջարկվել է նաև սահմաներձ բնակավայրերում պետբյուջեի համաֆինանսավորման չափերն առանձին սահմանել։
Մաթևոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում։
Լրահոս
0