00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը դատարան կդիմի. փաստաբանը մանրամասներ հայտնեց

© Sputnik / Aram NersesyanԽաժակն Մկրտչյանը, Վարազդատ Հարությունյանն ու Դավիթ Շահնազարյանը
Խաժակն Մկրտչյանը, Վարազդատ Հարությունյանն ու Դավիթ Շահնազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Խաժակն Մկրտչյանը, Վարազդատ Հարությունյանն ու Դավիթ Շահնազարյանը
Բաժանորդագրվել
«Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքներն ակնկալում են, որ իրենց համայնքում առաջացած խնդիրներն իրավական լուծում կստանան։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Վարդենիսի ավագանու «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայցադիմում է պատրաստել դատարան ներկայացնելու համար։ Հարությունյանն այդ մասին հայտնեց ասուլիսի ժամանակ։

«Երկու դաշինքի անդամներն էլ` «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս», հանդես են գալիս որպես համահայցվորներ։ Պահանջելու ենք ոչ իրավաչափ ճանաչել ավագանու առաջին նիստի ժամանակ ոստիկանության գործողությունները։ Խնդրել ենք նաև դատարանին, որպեսզի կիրառի հայցի ապահովում և առնվազն մինչև դատական ակտը ոստիկանությանն արգելվի որևէ կերպ միջամտել ավագանու աշխատանքներին»,– ասաց Հարությունյանը։

Բանն այն է, որ Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետի երդմնակալության օրը ոստիկանները թույլ չտվեցին ավագանու ընդդիմադիր անդամներին մուտք գործել համայնքապետարան, իսկ մինչ այդ ավագանու առաջին նիստին խոչընդոտում էին ավագանու անդամների աշխատանքը։
«Այս պահին ՔՊ կուսակցության կողմից հայցադիմում է մուտքագրված վարչական դատարան, որով պահանջում են անվավեր ճանաչել ավագանու առաջին նիստին համայնքապետի ընտրության մասին կայացված որոշումը»,- ասաց փաստաբանը։
Նոր ընտրությունների մասին խոսելն անգամ անիմաստ է. Շահնազարյանը` Վարդենիսի մասին
Նա շեշտեց, որ ոստիկանությունը այս մասով ստել է, քանի որ հայցադիմումը դեռևս վարույթ ընդունված չլինելով՝ ասել են, որ վարույթ է ընդունվել և բռնի կերպով չեն թողել, որ ավագանու անդամները մտնեն իրենց աշխատավայր։
«Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն էլ ընդգծեց` իրենք համարում են, որ Վարդենիսի` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում խիստ քաղաքական որոշումներ են կայացվել, որոնք չեն տեղավորվում իրավական հարթության մեջ։
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Շահնազարյան
Представитель блока Единый Варденис Давид Шахназарян на пресс-конференции членов Совета старейшин Вардениса о поствыборном кризисе (11 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Դավիթ Շահնազարյան
«Մենք «Ահարոն Խաչատրյան» դաշինքի հետ միասին ստացել էինք ընդհանուր 15 մանդատ, որից 1 մանդատ կեղծ վերահաշվարկի արդյունքում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Վարդենիսի ավագանու առաջին նիստում երկու խմբակցության ավագանու անդամներին դուրս բերեցին նիստերի դահլիճից, դա աննախադեպ մի երևույթ էր, Հայաստանի պատմության մեջ նման բան չէր եղել։ Մեր կողմից ընտրված միասնական համայնքապետն էլ` Ահարոն Խաչատրյանը, երդմնակալությունն անցկացրեց դրսում»,– նշեց Շահնազարյանը։
Անդրադառնալով իրենց դաշինքի առաջատար Արամ Հարությունյանի ձերբակալությանն ու դրան հաջորդած կալանավորմանը` Շահնազարյանն ասաց, որ այդ որոշումները նույնպես խիստ քաղաքական են եղել։
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Խաժակն Մկրտչյանն էլ ընդգծեց, որ ավագանու նիստի ժամանակ իրենք օգտագործել են 50+ ձայները և ընտրել Ահարոն Խաչատրյանին որպես համայնքի ղեկավար։
«Ամբողջ գործընթացն օրենքի շրջանակում է իրականացվել, սակայն Խաչատրյանը դեռևս չի իրականացնում համայնքապետի իր լիազորությունները, որովհետև կասկածները դեռևս հաղթահարված չեն»,– ասաց Մկրտչյանը։
© Sputnik / Aram NersesyanԽաժակն Մկրտչյան
Представитель блока Аарон Хачатрян Хажакн Мкртчян на пресс-конференции членов Совета старейшин Вардениса о поствыборном кризисе (11 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Խաժակն Մկրտչյան
Հիշեցնենք` 2021թ.–ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել:
Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում` համայնքապետարանի բակում, տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:
Լրահոս
0