00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները պետությունից փոխհատուցում ստանալու իրավունք ունեն

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingԻնքնաթիռ
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանի որոշումը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները պետությունից փոխհատուցում ստանալու իրավունք ունեն։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդ մասին գրառում է արել Facebook-ում` ներկայացնելով իր դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը։
Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հստակ արձանագրել է, որ աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը:
Արման Թաթոյանը 2021 թ. վերջին հարցազրույցում պատմել է ձեռքբերումների ու բացթողումների մասին - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք. Թաթոյանի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը
Բանն այն է, որ 2004 թվականին կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն:
Արդյունքում օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից:
2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները:
«Պետական քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում». ՄԻՊ–ը երկու մարտահրավեր է նշել
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, օդաչուների փոխհատուցում ստանալու ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
Նշենք, որ «Հայկական ավիաուղիներին» փոխարինած «Արմավիան» այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։ Դրա հետևանքով օդաչուներին փոխհատուցում էր վճարում պետությունը։ Բայց օրենսդրական փոփոխությունների հետևանքով այդ պարտավորությունը հանվեց պետության վրայից։ Արդյունքում 2006 թվականից օդաչուները փոխհատուցում չեն ստանում։ «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները երկար տարիներ բողոքի ակցիաներ են կազմակերպում և պահանջում իրենց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում։
Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում. Թաթոյան
Լրահոս
0