00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Շատերը հենց գրավատուն դիմելիս չգիտեն, թե իրենք ինչ հնարավորություններ ունեն

Պարսյան. Շատերը հենց գրավատուն դիմելիս չգիտեն, թե իրենք ինչ հնարավորություններ ունեն
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գրավատների հետ կապված անկանխիկ գործարքներին առնչվող օրենսդրական նախաձեռնությանը։
Անկանխիկ գործարքների նպատակը ստվերի կրճատումն է, բանկային համակարգն ավելի կայուն դարձնելը, տվալ մեխանիզմով փոխանցումները վերահսկելի դարձնելը, բայց խնդիրն այն է, որ այդ նպատակներն իրականացնելիս ծախսեր կարող են առաջանալ։ Կառավարությունն ու ԿԲ–ն հանրությանը պետք է պատրաստեին`լիարժեքորեն իրազեկելով թեմայի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Վերջին տարիներին գնալով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը։ Բանկային համակարգը բավականին զարգացել է` մատուցելով հետաքրքիր, արդյունավետ ծառայություններ, որոնցից շարքային քաղաքացիներն ու տնտեսվարողները կարող են հեշտությամբ օգտվել։ Գրավատների հետ կապված անկանխիկ գործարքներին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը գալիս է լրացնելու հերթական փուլը»,– ասաց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով` օրինական դաշտում գործող գրավատան դեպքում որևէ տարբերություն չկա` գումարը կանխիկ եղանակով են տալիս, թե փոխանցումով։
Երկրորդ դեպքում հնարավոր է համապատասխան բանկային ծառայության շնորհիվ հաճախորդի հաշվեհամարին փոխանցում կատարել առանց միջնորդավճարի, բայց եթե գրավատան ներկայացուցիչը գումարը պետք է տանի բանկ, այնտեղ հերթ կանգնի, գումարը փոխանցի, բնականաբար կունենա ժամանակի կորուստ և կվճարի սպասարկման գումար, մինչդեռ հիմա կա լրացուցիչ ծախս չանելու հնարավորություն, առավել ևս, որ քաղաքացիների զգալի մասն արդեն ունեն բանկային հաշիվներ։
Պլաստիկ քարտ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Անկանխիկ առևտուրը հարմար է, բայց թանկ. ԱԺ–ն քննարկում է ԿԲ–ի առաջարկած նախագիծը
«Գրավատներում գործարքները հիմնականում իրականացվում են կանխիկ եղանակով, երբ մարդկանց շտապ գումար է հարկավոր։ Կան նույնիսկ 24 ժամ աշխատող գրավատներ, որոնց գործունեությունն աչքի է ընկնում բարձր տոկոսային գործարքներով։ Տվյալ նախաձեռնության շնորհիվ գործարքները կարող են լինել քիչ կորստաբեր, քիչ ծախսատար, եթե մարդիկ տեղեկանան բանկային համակարգի ծառայություններից, կարողանան օգտվել դրանցից»,– ասաց տնտեսագետը։
Պարսյանի կարծիքով` վերջին տարիներին ո՛չ կառավարությունը, ո՛չ ԿԲ–ն բավարար ջանքեր չեն գործադրել, որ մարդիկ պատշաճ կերպով իրազեկվեն անկանխիկ գործարքների մասին, կարողանան գրավատների փոխանցումների պարագայում հաշիվներ բացել առանց գումարի կամ կանխիկացնել իրենց միջոցներն առանց կորուստների։
Անկանխիկ վճարումները թույլ են տալիս որոշակիորեն կանխել ստվերային շրջանառությունը. Ֆանյան
Շատերը հենց գրավատուն դիմելիս չգիտեն, թե իրենք ինչ հնարավորություններ ունեն, մինչդեռ պատրաստ են նույնսիկ միջնորդավճարներ մուծել այդ ծառայություններից օգտվելու համար։
Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով և տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի:
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Ընդդիմադիր պատգամավորը ԿԲ փոխնախագահից 320 000 դրամ պարտք խնդրեց
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Քվեարկության արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Լրահոս
0