https://armeniasputnik.am/20220111/voch-voq-chi-karvogh-bacarel-vor-juraqanchjur-pahi-karvogh-e-larvats-linel-sahmanin-sargsjan-37381681.html
Ոչ ոք չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լարված լինել սահմանին. Սարգսյան
Ոչ ոք չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լարված լինել սահմանին. Սարգսյան
Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, թե ինչ իրավիճակ է այս պահին տիրում հայ–ադրբեջանական սահմանին։ 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T12:43+0400
2022-01-11T12:43+0400
2022-01-11T13:33+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
վերին շորժա
փոխնախարար
արման սարգսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2185/73/21857316_0:0:1600:901_1920x0_80_0_0_8e751823f9093f716c3e4c26356fac1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Սահմանին սադրանքներ, միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությու արեց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Վերին Շորժայի ուղղությամբ հնչած կրակոցներին։Հունվարի 8-ին հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։Հարցին, թե արդյոք այս պահին իրավիճակը լարված է սահմանին` փոխնախարարը պատասխանեց, որ եթե լարված լիներ, հանրությունը տեղեկատվություն կստանար այդ մասին։Նրա խոսքով` պետք է հետևել պաշտոնական լրահոսին, քանի որ հասարակությունից որևէ բան չի թաքցվել։Այդ դեպքում ինչպե՞ս են այս իրավիճակում հայտարարում, որ խաղաղության դարաշրջան են ուզում բացել դիտարկմանը Սարգսյանը հարցով պատասխանեց, թե տեսե՞լ են որևէ պատերազմող երկիր, որը խաղաղությունից չի խոսում։ Նրա խոսքով` ՀՀ–ն ուզում է խաղաղության դարաշրջան բացել, ինչի ուղղությամբ էլ քայլեր է իրականացնում։Հիշեցնենք, որ Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։
https://armeniasputnik.am/20220110/adrbejanakan-zinuzhy-krak-e-bacel-arcakhi-karmir-shuka-gjughi-ughghutjamb-37351957.html
վերին շորժա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2185/73/21857316_177:0:1600:1067_1920x0_80_0_0_69b7c235346caf56b7cbd71bc9f63683.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, վերին շորժա, փոխնախարար, արման սարգսյան
հհ պաշտպանության նախարարություն (պն), սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, վերին շորժա, փոխնախարար, արման սարգսյան
Ոչ ոք չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լարված լինել սահմանին. Սարգսյան
12:43 11.01.2022 (Թարմացված է: 13:33 11.01.2022) Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, թե ինչ իրավիճակ է այս պահին տիրում հայ–ադրբեջանական սահմանին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Սահմանին սադրանքներ, միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությու արեց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Վերին Շորժայի ուղղությամբ հնչած կրակոցներին։
Հունվարի 8-ին հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։
«Սահմանային իրավիճակը վերջին ժամանակահատվածում գնահատում եմ ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել լարվածություն»,–ասաց Սարգսյանը։
Հարցին, թե արդյոք այս պահին իրավիճակը լարված է սահմանին` փոխնախարարը պատասխանեց, որ եթե լարված լիներ, հանրությունը տեղեկատվություն կստանար այդ մասին։
Նրա խոսքով` պետք է հետևել պաշտոնական լրահոսին, քանի որ հասարակությունից որևէ բան չի թաքցվել։
Այդ դեպքում ինչպե՞ս են այս իրավիճակում հայտարարում, որ խաղաղության դարաշրջան են ուզում բացել դիտարկմանը Սարգսյանը հարցով պատասխանեց, թե տեսե՞լ են որևէ պատերազմող երկիր, որը խաղաղությունից չի խոսում։
Նրա խոսքով` ՀՀ–ն ուզում է խաղաղության դարաշրջան բացել, ինչի ուղղությամբ էլ քայլեր է իրականացնում։
Հիշեցնենք, որ Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։