Արագածոտնի մարզպետը հրաժեշտ կտա պաշտոնին. հայտնի է` ով կփոխարինի նրան

© Photo : press office of the Government of RAՌազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ռազմիկ Պետրոսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Արագածոտնի գործող մարզպետին ազատելու և նոր մարզպետ նշանակելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում. այն չզեկուցվող հարցերի շարքում է։
Ի դեպ, չզեկուցվող հարցերի շարքում է նաև նոր մարզպետի նշանակումը. Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնում կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը։
Մելիքսեթ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը կեղծ է. ԶԼՄ
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր մոտ 3 ամիս առաջ` 2021-ի հոկտեմբերի 28-ին։ Դրանից առաջ` 2020-ի հոկտեմբերի 30-ին, նա Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել։
Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։
Ինչ վերաբերում է Սերգեյ Մովսիսյանին, ապա այս տարվա հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ նա վայր է դնում իր պատգամավորական մանդատը (ՔՊ)։
Լրահոս
0