ԵԱՀԿ–ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ ուժի կիրառումից

© Photo / official site of the President of RA Հայ–ադրբեջանական սահմանագիծ
Հայ–ադրբեջանական սահմանագիծ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Հայ–ադրբեջանական սահմանագիծ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵԱՀԿ–ն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին։
Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։
«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը` որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։ Այսօր ՊՆ–ն տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս մեկ զոհ ունի։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Բաքուն շարունակում է ոտնձգությունները ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
Լրահոս
0