Երևանում հայտնաբերվել է բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

© Sputnik / Aram NersesyanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի մոտ, հայտնաբերվել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր՝ ժամը 09:30-ի սահմանում, ոստիկանության Շենգավիթի բաժինն ահազանգ է ստացել, որ Նժդեհի փողոցում ՝ «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա. Ղ.-ն է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Արարատի մարզում` Մասիս կայարանի շենքերից մեկում, հայտնաբերվել են մոր և դստեր դիերը
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Երևանյան գարեջրատներից մեկում կրակոց է հնչել, մատուցողուհուն տեղափոխել են հիվանդանոց
Լրահոս
0