Հայաստանի որոշ հատվածներում ձյուն և ձնաբուք է, կան փակ ճանապարհներ

© Photo : press office of the Ministry of TAI of RAՁյուն
Ձյուն - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ձյուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և մանրամասներ ներկայացնում։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։
Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի (ձնաբուք է) տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Բանկոմատ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Արցախում բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала