00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի հերթական աճուրդի օրը

© Sputnik / Lusine AdamyanЦахкадзор зимой
Цахкадзор зимой - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Բաժանորդագրվել
Նշվում է միայն հյուրանոցի շենք-շինությունների, հողամասերի, անշարժ ու շարժական գույքերի գնահատված արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 10 908 050 000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը հերթական` արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին ։
Աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։
Վաճառքի պայմանների համաձայն, աճուրդին մասնակցելու համար մասնակիցը պետք է 250 000 000 դրամ նախավճար մուծի։
Apple-ի առաջին համակարգիչներից մեկը 400 հազար դոլարով վաճառվել է աճուրդում
Ինչ վերաբերում է հյուրանոցի նախնական արժեքին, հրապարակված հայտարարությունում այն չի հստակեցվում։ Նշվում է միայն հյուրանոցի շենք-շինությունների, հողամասերի, անշարժ ու շարժական գույքերի գնահատված արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 10 908 050 000 դրամ։
Պոտենցիալ գնորդը նաև շուրջ 5 մլն (4 944 600) դրամ վճարի` գույքի գնահատման համար։
«Գոլդեն փելեսը» դարձյալ վաճառքի հանելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել էր 2021թ–ի դեկտեմբերի 16–ին։ Այս անգամ, սակայն, ի տարբերություն նախկին 6` չկայացած աճուրդների, որոշվել է պոտենցիալ գնորդին թույլ տալ վճարումը կատարել 5 տարվա ընթացքում.
1-ին վճարում՝ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում,
2-րդ-ը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը,
3-րդ-ը`մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը,
4-րդ ը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը,
5-րդ ը՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք` 2019 և 2020 թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չեն կայացել` հայտեր չլինելու պատճառով։
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հյուրանոցի գինը նվազեցվել էր։
Հիշեցնենք` 2019թ-ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ՝ ԱՄՆ պետական այցի ժամանակ (24 ապրիլի, 2018թ)․ Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Մելանյա Թրամփն աճուրդի է հանում իր գլխարկը
Իսկ 2019թ–ի նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Իրականում դրա մեկնարկային գինը ընդամենը 15.6 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել, իսկ այժմ այն արդեն նվազել է մինչև 14 մլն դոլար։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ հյուրանոցը պետք է աճուրդի հանել ու դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։ Չկայացած աճուրդների հետևանքով, փաստորեն, պետական բյուջեն արդեն շուրջ 1.5 մլն դոլար գումար է կորցրել։
2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։
Զառիթափի համայնքապետը կեղծ աճուրդներ է անցկացրել և հողերն իր կնոջն օտարել. տեսանյութ
Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։
Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն փելես» (այժմ՝ «Բլու ռեդիսոն») հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։
Լրահոս
0