Հռոմի պապը խախտել է արարողակարգը և մտել սկավառակների խանութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանից մեկնելիս կրկին շրջանցել է արարողակարգային կանոնները։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն այցելել է սկավառակների խանութ։
Հռոմի պապը, որը ժամանել է սովորական մարդատար «Fiat 500» ավտոմեքենայով, խանութում մնացել է մոտ 15 րոպե։
Խանութի սեփականատերերի խոսքով՝ Ֆրանցիսկոսն իրենց հաճախորդն է եղել Հռոմի պապ ընտրվելուց առաջ։ Նա այդ խանութից սկավառակներ է գնել, երբ ապրել է Հռոմում։
Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին. Հռոմի պապը հորդորում է պատվաստվել Covid-19-ի դեմ
Լրահոս
0