00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ անել, երբ եղանակի պատճառով ցավում է գլուխը

© Sputnik / Andranik GhazaryanԳլխացավ
Գլխացավ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Գլխացավ
Բաժանորդագրվել
Եղանակի փոփոխմամբ շատ մարդկանց ինքնազգացողությունը վատթարանում է, հաճախ սրվում են խրոնիկ հիվանդությունները։ Ինչո՞ւ է կախվածություն առաջանում եղանակից, ովքե՞ր են դրան հակված և ինչպե՞ս խուսափել տհաճ հետևանքներից։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հուլիսին Տոկիոյում կայացած օլիմպիական (և պարալիմպիկ) խաղերի ժամանակ եղանակն արտասովոր քմահաճ էր։ Սեպտեմբերին էլ եղանակն իրեն չարդարացրեց։ Տոկուսիմա համալսարանի գիտնականները գրում են, որ մարդիկ սկսեցին առավել հաճախ դիմել պոլիկլինիկաներ` գանգատվելով գլխացավերից, պարանոցի, ուսերի հատվածում առկա տհաճ զգացողություններից։ Եղել են նաև գլխապտույտներ, հոգեսոմատիկ ախտանշաններ, ինչը բնորոշ չէ ճապոնական ամռանը։
«Դա եղանակից կախվածությունն է, եղանակի նկատմամբ զգայուն լինելը։ Օգտագործում են նաև «մետեոպատիա» տերմինը։ Դրանով վաղուց են զբաղվում, սակայն որպես առանձին հիվանդություն չեն դիտարկում», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է Սեչենովի անվան համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Սեմենենկոյի խոսքերը։
Գիտնականները նշել են, թե որ համեմունքն է նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը
Խոսքը տարբեր ախտանշանների մասին է, հիմնականում ցավերի, որոնք առաջանում են ի պատասխան շրջակա միջավայրում առկա փոփոխությունների։ Ոմանք կարծում են, որ դա վեգետատիվ նյարդային համակարգի արձագանքն է, մյուսները պնդում են, որ դա օրգանիզմում տարբեր քիմիական մեդիատորների` սերոտոնինի (տրամադրության հորմոն) և մելատոնինի (կարգավորում է քունը) նման հորմոնների պակասի հետևանք է։
«Կարծես թե երկու մեխանիզմներն էլ ազդում են։ Օրգանիզմը հարմարվում է շրջակա միջավայրին, վեգետատիվ նյարդային համակարգը փոխում է սրտամկանի կծկումների, շնչառության հաճախականությունը։ Դրա համար որոշակի քիմիական նյութեր են սինթեզվում։ Անոթները լայնանում են կամ հակառակը` նեղանում, համապատասխանաբար փոխվում է ճնշումը», – բացատրում է բժիշկը։
Խորհրդային Միությունում եղանակից կախվածությունն ուսումնասիրում էին հելիոկենսաբանության (կենդանի օրգանիզմների վրա արևային ակտիվության ազդեցության մասին գիտություն, որը հիմնել է ռուս գիտնական Ալեքսանդր Չիժևսկին) շրջանակում։

«Նրանք ուսումնասիրել են` ինչպես են առողջ մարդկանց վրա ազդում մագնիսական փոթորիկներն ու այլ մետեոդրսևորումները և տրիգերային մեխանիզմ են բացահայտել։ Եղանակը փոխվեց` սրտխփոցներն արագացան, գլուխը, հոդերը սկսեցին ցավել։ Ինչն է հետաքրքիր, դրա համար ոչ թե մեկ, կոնկրետ եղանակային գործոն է անհրաժեշտ, այլ մի քանի։ Մարդիկ ավելի զգայուն են արտաքին ազդեցությունների ամբողջությանը», – ասում է Նատալյա Սեմենենկոն։

Միայն ցրտից գլուխը չի ցավի։
«Կնեղանան, օրինակ, ձեռքերի մակերեսային անոթները, իսկ մարմնի ներսում գտնվող անոթների հետ ոչինչ չի լինի։ Համալիր գործոններ են հարկավոր. մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի, խոնավության տատանումներ։ Այդ ժամանակ օրգանիզմը փորձում է հարմարվել, միանում է վեգետատիվ նյարդային համակարգը, մեդիատոր–հորմոնները։ Տարբեր մարդկանց մոտ տարբեր արդյունքներ կարող են լինել. ոմանց մոտ ճնշումն է բարձրանում, անոթների սպազմ է առաջանում, այստեղից էլ` գլխացավեր։ Մյուսների մոտ` հոդերն են այտուցվում», – նշում է փորձագետը։
Աշխարհում մետեոպաթիայի բազմաթիվ ուսումնասիրություններ կան, դրանք հիմնականում ուղղված են եղանակի և ցավերի միջև կապ գտնելու փորձերին, սակայն արդյունքները հակասական են։
«Եղանակի կտրուկ փոփոխություններին օրգանիզմն արձագանքում է միայն այն պատճառով, որ փորձում է հարմարվել, հատկապես եթե մարդը որևէ խրոնիկ հիվանդություն ունի. նրան չեն բավարարում մեդիատորները, վեգետատիվ նյարդային համակարգը խափանվում է», – ասում է բժիշկ Սեմենենկոն։
Շոկոլադ - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Ամերիկացի գիտնականներն ասել են, որ շոկոլադը կարող է երկարացնել կյանքը
Կա ևս մեկ պատճառ, որը պետք չէ անտեսել` ներշնչանքը։
«Մարդն ինքն իրեն տրամադրում է. եթե եղանակը փոխվում է, ուրեմն գլուխս կցավի։ Դրա դեմ շատ դժվար է պայքարել։ Այստեղ ավելի շուտ հոգեբան է պետք», – փաստում է բժիշկը։
2020 թվականին Ճապոնիայում եղանակից կախվածության ախտանշանների ավելի քան 16 հազար դեպք են ուսումնասիրել։ Պացիենտների կեսից ավելին գանգատվում էին գլխացավերից, մյուսները` պարանոցի, ուսերի, գոտկատեղի ցավերից և հոդացավերից։ Ընդ որում` այդ ախտանշանները համապատասխանում էին իրական ախտորոշմանը։ Այսինքն` եղանակից կախվածություն ունեցող հիվանդություններ կան։ Սակայն, աշխատության հեղինակները նշում են, որ խրոնիկ հիվանդություններով մարդիկ հակված են չափազանցնել վատ ինքնազգացողությունը։ Նրանք վախենում են շարժվել, թերագնահատում են իրենց կարողությունները, կարող են խուճապի մատնվել։ Նրանց ֆիզիոթերապիայի և հոգեթերապիայի համալիր մոտեցում է անհրաժեշտ։
Լրահոս
0