https://armeniasputnik.am/20220112/mipy-gaghtni-kisapak-teghekanqner-e-ugharkel-pn-inch-manramasner-hajtnec-tatvojany-dirqeric-37432473.html
ՄԻՊ–ը գաղտնի, կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՊՆ. ինչ մանրամասներ հայտնեց Թաթոյանը դիրքերից
ՄԻՊ–ը գաղտնի, կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՊՆ. ինչ մանրամասներ հայտնեց Թաթոյանը դիրքերից
Թաթոյանի խոսքով`հայկական կողմն ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խախտումների և հանցագործությունների բոլոր ապացույցները: 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T14:50+0400
2022-01-12T14:50+0400
2022-01-12T14:52+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հհ միպ
արման թաթոյան
սահման
դիրքեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/08/36169536_0:20:1364:787_1920x0_80_0_0_b569acc0ee354d3d806326222b6c615e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գաղտնի ու կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և այլ համապատասխան մարմիններ։ Տեղեկությունը Թաթոյանը հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ՀՀ ՄԻՊ–ը շեշտեց, որ դիրքերում խնդիրները տարբեր են` կան քաղաքական, ռազմական հարցեր, իսկ տեղեկանքներն ուղարկվել են գաղտնիության սկզբունքով, ինչպես նաև կիսափակ։Նա ընդգծեց, որ վերհանվել են ոչ միայն դիրքերի կահավորմանը, այլև զինվորների բարոյահոգեբանական վիճակին վերաբերող հարցեր։ՀՀ ՄԻՊ–ը տեղեկացրեց նաև, որ արտահերթ զեկույցներ է պատրաստում Ադրբեջանի կողմից հայատյացության և այլատյացության քաղաքականության, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ:«Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը շոշափում է բոլոր ոլորտները՝ սպորտից մինչև մշակույթ։ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո հպարտությամբ հայտարարում էր, որ մեծացել է մի սերունդ, որը ատելություն է տածում թշնամու` հայի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը վերջ չունի, որովհետև հենց դա սնուցվում է իշխանության կողմից, այն հնարավորություն է տալիս այդ երկրի ղեկավարությանը մնալ իշխանության ղեկին»,- ասաց Թաթոյանը։Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքում են. ԹաթոյանՆրա խոսքով` հայկական կողմն ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խախտումների և հանցագործությունների բոլոր ապացույցները: Այդ տվյալներն էլ ընկած են լինելու արտահերթ զեկույցի հիմքում։
https://armeniasputnik.am/20220112/bavakan-e-chi-kareli-tatvojany-hh-agn-i-verjin-hajtararutjuny-skhal-e-hamarum-37430152.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/08/36169536_192:54:1171:788_1920x0_80_0_0_ed597a4adcddaa19423e8e8c88b1e902.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ միպ, արման թաթոյան, սահման, դիրքեր
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ միպ, արման թաթոյան, սահման, դիրքեր
ՄԻՊ–ը գաղտնի, կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՊՆ. ինչ մանրամասներ հայտնեց Թաթոյանը դիրքերից
14:50 12.01.2022 (Թարմացված է: 14:52 12.01.2022) Թաթոյանի խոսքով`հայկական կողմն ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խախտումների և հանցագործությունների բոլոր ապացույցները:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գաղտնի ու կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և այլ համապատասխան մարմիններ։ Տեղեկությունը Թաթոյանը հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դիրքերում կան խնդիրներ, դրանք արձանագրել ենք։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք բոլոր հարցերը, իրականացնում ենք մոնիտորինգային այցեր։ Դիրքերում առկա խնդիրները նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության հարց է։ Վերջերս Սյունիքի մարզ այցելություն էինք կատարել ու մեծածավալ տեղեկանքներ եմ ներկայացրել ՊՆ, ինչպես նաև համապատասխան այլ մարմիններ»,– նշեց Թաթոյանը։
ՀՀ ՄԻՊ–ը շեշտեց, որ դիրքերում խնդիրները տարբեր են` կան քաղաքական, ռազմական հարցեր, իսկ տեղեկանքներն ուղարկվել են գաղտնիության սկզբունքով, ինչպես նաև կիսափակ։
Նա ընդգծեց, որ վերհանվել են ոչ միայն դիրքերի կահավորմանը, այլև զինվորների բարոյահոգեբանական վիճակին վերաբերող հարցեր։
ՀՀ ՄԻՊ–ը տեղեկացրեց նաև, որ արտահերթ զեկույցներ է պատրաստում Ադրբեջանի կողմից հայատյացության և այլատյացության քաղաքականության, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ:
«Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը շոշափում է բոլոր ոլորտները՝ սպորտից մինչև մշակույթ։ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո հպարտությամբ հայտարարում էր, որ մեծացել է մի սերունդ, որը ատելություն է տածում թշնամու` հայի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը վերջ չունի, որովհետև հենց դա սնուցվում է իշխանության կողմից, այն հնարավորություն է տալիս այդ երկրի ղեկավարությանը մնալ իշխանության ղեկին»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով` հայկական կողմն ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խախտումների և հանցագործությունների բոլոր ապացույցները: Այդ տվյալներն էլ ընկած են լինելու արտահերթ զեկույցի հիմքում։