Սիգ վաճառող երկու տղամարդու բերման են ենթարկել

© Sputnik / Diana AtoyanՁկան փողոցային վաճառք
Ձկան փողոցային վաճառք - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ձկան փողոցային վաճառք
Բաժանորդագրվեք
Բերման ենթարկված տղամարդկանցից մեկը 180 հատ սիգ է վաճառել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ձվադրման և արդյունահանման համար արգելված ժամանակահատվածում սիգի վաճառքով զբաղվող 2 տղամարդ բերման են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ հունվարի 11-ին, ժամը 14։45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ են վաճառում:
Սիգ - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Առգրավվել է 955 հատ սիգ. ուժեղացված հսկողության աշխատանքներն ամփոփվել են
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները և Արտաշիսյան փողոցից բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է 83 սիգ ձկնատեսակի վաճառքով:
Նույն օրը, ժամը 17։10-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Սողոմոն Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու։ Այս տղամարդն էլ զբաղվել է 180 սիգ ձկնատեսակի վաճառքով:
Մեքենայի բեռնախցիկում 115 հատ սիգ են գտել ու տեղափոխել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Դեպքերի առթիվ կատարվում է քննություն։
Հիշեցնենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала