https://armeniasputnik.am/20220112/uestn-i-verjvo-kzhamani-mvoskva-nra-nerkajacucichnery-hakasakan-hajtararutjunner-en-arel-37436537.html
Ուեսթն ի վերջո կմեկնի՞ Մոսկվա. նրա ներկայացուցիչները հակասական հայտարարություններ են արել
Ուեսթն ի վերջո կմեկնի՞ Մոսկվա. նրա ներկայացուցիչները հակասական հայտարարություններ են արել
Քանյե Ուեսթի ներկայացուցիչների խոսքերը, կարծես թե, հակասում են իրար: Մեկնաբանություն է տվել նաև ադրբեջանցի գործարարի ներկայացուցիչը։ 12.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-12T16:25+0400
2022-01-12T16:25+0400
2022-01-12T16:32+0400
քիմ քարդաշյան
մոսկվա
երգիչ
ադրբեջանցի
քանյե ուեսթ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/0b/37415976_0:84:1600:984_1920x0_80_0_0_37f9e7a875736348778053333af54cff.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Լուրերը, թե ռեփեր Քանյե Ուեսթը ծրագրում է այս տարի մեկնել Մոսկվա, ինչպես նաև հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Rolling Stones պարբերականին հայտնել է ռեփերի ներկայացուցիչ Պիեռ Ռուժիեն։Երեկ Billboard հրատարակությունը, վկայակոչելով Ուեսթի խորհրդական Ամիր Սուդանին, հաղորդել էր, որ երգիչը մտադիր է Մոսկվայում կիրակնօրյա քրիստոնեական համերգներից մեկն անցկացնել և գործարք կնքել ադրբեջանցի Ագալարովների ընտանիքի հետ։Նշվում էր, որ Ամիր Սուդանի օգնությամբ Ուեսթը պատրաստվում է նոր համաձայնագրեր կնքել Նյու Յորքի իրավաբան Սքոթ Բալբերի միջոցով, որի հաճախորդների թվում են ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի գործարար, «Կրոկուս» շինարարական ընկերության ղեկավար Արաս Ագալարովը և նրա որդին` Էմինը (որն իրեն փորձում է որպես երգիչ և որի հետ Քանյեն ցանկանում է երաժշտություն ձայնագրել):Rolling Stones-ը նշում է, որ Էմինը ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ առանցքային դեր է խաղացել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի կազմակերպման գործում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 9-ին «Թրամփի աշտարակում»: Հանդիպումն ԱՄՆ-ում դեմոկրատների և մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ ենթադրություններն է ծնել, որ Վեսելնիցկայան Թրամփի շտաբի հետ կոմպրոմատ է ներկայացրել Քլինթոնի դեմ և ընտրությունների նախաշեմին ապահովել է «Թրամփի գաղտնի համաձայնությունը Ռուսաստանի հետ»:Թրամփն Ագալարովների հետ աշխատել է նաև այլ նախագծերում, մասնավորապես, նրանք համագործակցել են «Միսս Տիեզերք 2013» մրցույթի շրջանակում, ինչպես նաև մի քանի անհաջող փորձեր են ձեռնարկել Մոսկվայում «Թրամփի աշտարակ» կառուցելու համար։Հրատարակությունը մեկնաբանության համար դիմել է նաև Էմին Աղալարովի ներկայացուցիչ, ամերիկացի հրապարակախոս Ռոբ Գոլդսթոունին, որը Էմինի և Դոնալդ Թրամփ կրտսերի կապող օղակն էր նախորդ հանդիպումների կազմակերպման համար: Գոլդսթոունը հայտարարել է, որ կարող է հաստատել միայն այն, որ բանակցություններ են ընթանում, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։Հիշեցնենք, որ Billboard-ի հետ զրույցում Սուդանը հայտարարել էր, որ եթե Ուեսթի Մոսկվա այցը կայանա, ապա, նրա հաշվարկներով, ռեփերի կարողությունը կարող է գերազանցել 10 մլրդ դոլարը:
https://armeniasputnik.am/20220103/hajtni-reper-qanje-uestin-brnacrel-en-nvor-ynkeruhu-het-37104211.html
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/0b/37415976_89:0:1512:1067_1920x0_80_0_0_eae8d8ad724d291a357c3ae2916e14e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քիմ քարդաշյան, մոսկվա, երգիչ, ադրբեջանցի, քանյե ուեսթ
քիմ քարդաշյան, մոսկվա, երգիչ, ադրբեջանցի, քանյե ուեսթ
Ուեսթն ի վերջո կմեկնի՞ Մոսկվա. նրա ներկայացուցիչները հակասական հայտարարություններ են արել
16:25 12.01.2022 (Թարմացված է: 16:32 12.01.2022) Քանյե Ուեսթի ներկայացուցիչների խոսքերը, կարծես թե, հակասում են իրար: Մեկնաբանություն է տվել նաև ադրբեջանցի գործարարի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Լուրերը, թե ռեփեր Քանյե Ուեսթը ծրագրում է այս տարի մեկնել Մոսկվա, ինչպես նաև հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Rolling Stones պարբերականին հայտնել է ռեփերի ներկայացուցիչ Պիեռ Ռուժիեն։
Երեկ Billboard հրատարակությունը, վկայակոչելով Ուեսթի խորհրդական Ամիր Սուդանին,
հաղորդել էր, որ երգիչը մտադիր է Մոսկվայում կիրակնօրյա քրիստոնեական համերգներից մեկն անցկացնել և գործարք կնքել ադրբեջանցի Ագալարովների ընտանիքի հետ։
Նշվում էր, որ Ամիր Սուդանի օգնությամբ Ուեսթը պատրաստվում է նոր համաձայնագրեր կնքել Նյու Յորքի իրավաբան Սքոթ Բալբերի միջոցով, որի հաճախորդների թվում են ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի գործարար, «Կրոկուս» շինարարական ընկերության ղեկավար Արաս Ագալարովը և նրա որդին` Էմինը (որն իրեն փորձում է որպես երգիչ և որի հետ Քանյեն ցանկանում է երաժշտություն ձայնագրել):
«Ամբողջությամբ կեղծ տեղեկություն է։ Ուղղակի հորինվածք է ու «այդ ռուսների կողմից» ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ», - Rolling Stones-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է Ռուժիեն՝ մեկնաբանելով Billbord-ի հրապարակումը:
Rolling Stones-ը նշում է, որ Էմինը ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ առանցքային դեր է խաղացել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի կազմակերպման գործում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 9-ին «Թրամփի աշտարակում»: Հանդիպումն ԱՄՆ-ում դեմոկրատների և մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ ենթադրություններն է ծնել, որ Վեսելնիցկայան Թրամփի շտաբի հետ կոմպրոմատ է ներկայացրել Քլինթոնի դեմ և ընտրությունների նախաշեմին ապահովել է «Թրամփի գաղտնի համաձայնությունը Ռուսաստանի հետ»:
Թրամփն Ագալարովների հետ աշխատել է նաև այլ նախագծերում, մասնավորապես, նրանք համագործակցել են «Միսս Տիեզերք 2013» մրցույթի շրջանակում, ինչպես նաև մի քանի անհաջող փորձեր են ձեռնարկել Մոսկվայում «Թրամփի աշտարակ» կառուցելու համար։
Հրատարակությունը մեկնաբանության համար դիմել է նաև Էմին Աղալարովի ներկայացուցիչ, ամերիկացի հրապարակախոս Ռոբ Գոլդսթոունին, որը Էմինի և Դոնալդ Թրամփ կրտսերի կապող օղակն էր նախորդ հանդիպումների կազմակերպման համար: Գոլդսթոունը հայտարարել է, որ կարող է հաստատել միայն այն, որ բանակցություններ են ընթանում, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։
Հիշեցնենք, որ Billboard-ի հետ զրույցում Սուդանը հայտարարել էր, որ եթե Ուեսթի Մոսկվա այցը կայանա, ապա, նրա հաշվարկներով, ռեփերի կարողությունը կարող է գերազանցել 10 մլրդ դոլարը: