Ալմաթիում հայ խաղաղապահները պահպանում են նաև պոմպակայանը. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կադրերում երևում է` ինչպես են զինծառայողները մեկնում խնդրի կատարման վայր:
ՀԱՊԿ առաքելության շրջանակում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների մի մասը պահպանում է Ալմաթիի «Բարեկամություն» ջրանցքի պոմպակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը հրապարակել է հայ խաղաղապահների ուսումնական վարժանքների տեսանյութը: Կադրերում երևում է` ինչպես են զինծառայողներին տեղափոխում խնդրի կատարման վայր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0