Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2021-ի 11 ամիսներին

Բաժանորդագրվեք
Հիմնական հոսքը Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից ու ԱՄՆ-ից է։
2021 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի քան 800 հազար մարդ է այցելել Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
Հիմնական հոսքը Ռուսաստանից (375930), Իրանից (85310), Վրաստանից (57713) ու ԱՄՆ-ից (30494) է։ Զբոսաշրջության առումով ամենահաջող ամիսը եղել է օգոստոսը, երբ Հայաստան է ժամանել 143168 զբոսաշրջիկ։ Ամենապասիվը հունվարն է. այդ ամսին մեր երկիր է այցելել 23345 մարդ։
Նշենք, որ զբոսաշրջիկները Հայաստան այցելելիս պարտավոր են ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստ։
Հունվարի 22-ին Հայաստանում ուժի մեջ են մտնում հասարակական վայրեր հաճախելու սահմանափակումներ չպատվաստված քաղաքացիների համար։ Ըստ այդմ, հյուրանոցում բնակվելու կամ թանգարան, թատրոն, համերգասրահ, ռեստորան ու սրճարան այցելելու համար պարտադիր է ներկայացնել պատվաստման հավաստագիր, վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի կամ 24 ժամում արված արագ թեստի բացասական պատասխան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала