Արայիկ Հարությունյանը մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

© Photo : official site of the MFA of RAԱրայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Արայիկ Հարությունյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին ընդգծվել են այն հիմանական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես բանակաշինության, այնպես էլ զինվորական անձնակազմի սոցիալական խնդիրները գտնվում են ԱՀ Կառավարության ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին։ Լավագույնները ստորաբաժանումներն արժանացել են խրախուսանքի:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Վերջին մեկ տարում քանի՞ օտարերկրացի է այցելել Արցախ
Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում:
Լրահոս
0