Արամ Ոսկանյանը կրկին ստանձնեց «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը

© Sputnik / Asatur YesayantsՖուտբոլային հանդիպում
Ֆուտբոլային հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Ֆուտբոլային հանդիպում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Ալաշկերտը» նոր մարզիչ ունի։ ֆուտբոլային ակումբի ֆեսյբուքյան էջում արված գրառումից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։
««Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին հանդիսանում էր ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչը։ Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը»,–նշված է գրառման մեջ։
46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում։ Ոսկանյանն աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել
Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։ Ակումբը նախապատրաստական և տրանսֆերային ծրագրերի մասին կտեղեկացնի առաջիկայում։
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` ֆուտբոլի ՀՊԼ-ի 13-րդ տուրում «Սևանի» հետ հանդիպման ժամանակ (7 նոյեմբերի, 2021թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ո՞վ է գուշակելու «Արարատ» անունով հանելուկը, կամ ինչու հեռացավ Վարդան Բիչախչյանը
Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում
Լրահոս
0