Արևմուտքը հրաժարվեց Ռուսաստանին երաշխիքներ տրամադրել․ ի՞նչ է լինելու հետո

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկՌուսաստան-ՆԱՏՕ քննարկումից առաջ
Ռուսաստան-ՆԱՏՕ քննարկումից առաջ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Ռուսաստան-ՆԱՏՕ քննարկումից առաջ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Արևմուտքի հետ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. կայացել է ռուս-ամերիկյան հանդիպումը Ժնևում ու ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները՝ Բրյուսելում: Այսօր դեռ Վիեննայում ԵԱՀԿ ձևաչափով է նախատեսված, բայց այն ձևական բնույթ է կրելու։ Ո՞րն է արդյունքը, ո՞վ ում հաղթեց՝ ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Պյոտր Ակոպովն է ներկայացնում։
Ոչ ոք չէր սպասում, որ աննախադեպ կոշտ ձևով ձևակերպված ռուսական առաջարկները կընդունվեն ԱՄՆ-ի կողմից, քանի որ դրանցից ամենակարևորը ՆԱՏՕ-ի՝ արևելք ընդլայնումից հրաժարվելու պահանջն էր (առաջին հերթին խոսքն Ուկրաինայի մասին էր), որը ենթադրում էր, որ Մոսկվային փաստացի դաշինքի ընդլայնման վետոյի իրավունքի հնարավորություն կտրվի։
Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պատրաստ են վերականգնել իրենց դիվանագիտական առաքելությունների աշխատանքը
Դրան Վաշինգտոնը չէր կարող գնալ նույնիսկ եթե ցանկանար, քանի որ դա կհանգեցներ ոչ միայն Կիևի իշխանությունների լիակատար բարոյալքման, այլ նաև ընդվզման դաշինքի եվրոպացի մասնակիցների շրջանում։ Ոչ այն պատճառով, որ նրանք երազում են դաշինքում Ուկրաինայի ընդգրկվելու մասին, այլ այն պատճառով, որ Մոսկվայի հետ ԱՄՆ-ի համաձայնությունը կգնահատվեր որպես դաշնակիցների կարծիքի լիակատար անտեսում։
Ուստի գլխավոր հարցում բանակցությունների ելքը կանխորոշված էր։ Ե՛վ պետքարտուղարի տեղակալ Շերմանը, և՛ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ՌԴ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո հաստատեցին, որ Ուկրաինան ՆԱՏՕ չընդունելու ոչ մի խոստում ռուսները չեն ստանա:
«Բոլոր դաշնակիցները միասնական են այն հարցում, ինչ վերաբերում է դաշինքի գլխավոր սկզբունքին՝ յուրաքանչյուր երկիր ազատ է ինքնուրույն ընտրել իր ճանապարհը։ Միայն Ուկրաինան ու ՆԱՏՕ-ի 30 անդամները կարող են որոշել՝ երբ է Կիևը պատրաստ դառնալ դաշինքի անդամ... Այս ամբողջ գաղափարն այն մասին, որ «դուք իմ կողքին եք, այդ պատճառով չեք կարող անել այն, ինչ ուզում եք», ազդեցության ոլորտները վերակենդանացնելու փորձ է... Դա շատ վտանգավոր ճանապարհ է»:
ՆԱՏՕ–ի անդամ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը նախատեսվածից երկար է տևել
Ստոլտենբերգը հերքել է ՆԱՏՕ-ի ագրեսիվության մասին մեղադրանքները, հայտնելով, որ դաշինքի ընդլայնումը վտանգավոր չէ, քանի որ այդ կերպ տարածվում է ժողովրդավարությունը։ Բայց Եվրոպայում ռազմական հակամարտության սպառնալիք կա, և այն գալիս է Ռուսաստանից, որը զինված ուժեր ունի Վրաստանում, Ուկրաինայում ու Մոլդովայում: Բայց չէ ՞ որ նրանց այնտեղ ոչ ոք չի հրավիրել, գլխավոր քարտուղարը կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերն այդ երկրներից։
Այսինքն՝ ՆԱՏՕ-ն ասում է՝ դուք մեզ մեղադրում եք ագրեսիվության մեջ, իսկ մենք իրականում ժողովրդավարություն ենք տարածում, իսկ ահա դուք՝ ռուսներդ, խանգարում եք մեզ այն ավելի ու ավելի դեպի արևելք տանել։
Ընդ որում, կողմերը կարծես պայմանավորվել են բանակցությունները շարունակելու մասին. դեռ կան սպառազինությունների տեղակայման ու ստուգումների տարատեսակ հարցեր, որոնք կարելի է անվերջ քննարկել: Նման քննարկումներն, իհարկե, առանձնապես իմաստ չունեն, հատկապես, որ Ռուսաստանի համար գլխավոր, սկզբունքային հարցին՝ չընդլայնման երաշխիքների վերաբերյալ կտրուկ «ոչ» պատասխանն է հնչել։ Դա դեռ կհաստատվի Մոսկվայի առաջարկած պայմանագրի նախագծին Վաշինգտոնի՝ օրերս ակնկալվող պաշտոնական պատասխանում։
ԱՄՆ–ն ուզում է Մոսկվայի համար անընդունելի պայմաններով վերականգնել ՌԴ–ՆԱՏՕ աշխատանքը. ԱԳՆ
Այսպիսով, ինչու՞ էր պետք այս ամենը։ Ու ընդհանրապես, սա ի՞նչ էր։ Ինչու է Մոսկվան սկսել այս ամբողջ պատմությունը «մեզ երաշխիքներ են պետք, ընդ որում՝ անհապաղ»։ Այդ հարցի պատասխանի վրա գլուխ են կոտրում, թեև այն ակնհայտ է։
Մեկ ամիս առաջ Վլադիմիր Պուտինը հարցը հստակ դրեց ոչ թե այն պատճառով, որ հույս ուներ, որ ԱՄՆ-ից ինչ-ինչ զիջումներ կստանա, այլ որ ժամանակն է գլոբալ աշխարհակարգի վերակառուցման նոր էջ բացել։
Արևմուտքը մի քանի ամիս հիստերիա էր տարածում Ուկրաինայի վրա Ռուսաստանի շուտափույթ հարձակման շուրջ և տարեվերջին գրեթե համոզեց ինքն իրեն դրանում։ Ընդ որում՝ ոչ ոք չէր պատրաստվում Կիևին ՆԱՏՕ-ի անդամ դարձնել (այսինքն՝ կոնկրետ ժամկետներ դնել)։ Այդդքան ակնհայտորեն Մոսկվային սադրելն այնուամենայնիվ շատ վտանգավոր է, ատլանտյան ստրատեգները գիտակցում են դա։ Բայց գիտակցում են նաև, որ Ուկրաինայի նկատմամբ անվերջանալի վերահսկողություն պահպանել չի ստացվի, իսկ դա նշանակում է, որ ավելի ու ավելի դժվար կլինի օգտագործել այն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, Ռուսաստանին զսպելու համար։
Госсекретарь США Энтони Блинкен во время встречи с министром иностранных дел Украины Дмитрием Кулебой (6 мая 2021). Киев - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
Բանակցությունները հնարավորություն կտան քննարկել ՌԴ–ի` ՆԱՏՕ–ի շուրջ մտահոգությունը. Բլինկեն
Ուկրաինան չափազանց արժեքավոր ակտիվ է, որ Արևմուտքը համակերպվի դրա կորստի անխուսափելիության մտքի հետ, ուրեմն պետք է փորձել առավելագույնս հետ հրել այդ ժամանակը, համոզել Կրեմլին, որ հենց այնպես Արևմուտքը նրան չի տա: Ինչպե՞ս համոզել։ Մաքսիմալ բարձրացնելով խաղադրույքները՝ թեժացնելով իրավիճակը «ռուսական ներխուժման սպառնալիքի» և «դրա համար սարսափելի գնի» շուրջ։
Եվ ահա հենց այստեղ էլ Պուտինը վերցրեց նախաձեռնությունը։ Նա հակընդդեմ քայլ արեց, հայտարարելով, որ Ռուսաստանն այլևս ժամանակ չունի՝ հանդուրժելու արևմտյան հարձակումը դեպի արևելք։ Ռուսաստանը չի ուզում սպասել, իրեն ձեռնտու չէ ստատուս-քվոն, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված անորոշությունը ՌԴ-ին ձեռնտու չէ, և նա չի հաշտվի դրա հետ։ Կիևից նահանջելու Արևմուտքին ուղղված պուտինյան առաջարկն ի սկզբանե անընդունելի էր, բայց դա նշանակում էր, որ նոր իրականության է ստեղծվել, խաղի նոր կանոններ են հայտնվել։ Հիմա արդեն Արևմուտքը չէ, որ Ռուսաստանից պահանջում է չհարձակվել Ուկրաինայի վրա, այլ Մոսկվան հայտարարում է Արևմուտքին, որ նրա կանոններով խաղն ավարտվել է։
Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից. ԱԳՆ
Դուք այնքան եք անտեսում Ռուսաստանի շահերը, որ պատմում եք ՆԱՏՕ-ի օգնությամբ ժողովրդավարության առաջխաղացման մասի՞ն։ Հենց պատմական Ռուսաստանի տարածքում։ Այսինքն, կրկին աստվածավախ քրիստոնյաների խաչակրաց արշավանքը սարսափելի անհավատների դեմ, հազար տարվա ընթացքում ոչինչ չի փոխվում:
Դե, ուրեմն մի զարմացեք Ռուսաստանի պատասխանից, նա իսկապես ամեն ինչ անելու է, որ ապահովի սեփական անվտանգությունը: Ոչ, ՌԴ-ն վաղը չի հարձակվի Կիևի վրա, բայց զսպման քաղաքականությանը կհակադրվի հակազսպումը, սիմետրիկ և ասիմետրիկ, հետխորհրդային տարածքում և ընդհանրապես աշխարհում։ Ըստ էության, վերջին տարիների իր ողջ քաղաքականությամբ, նոր աշխարհակարգի կառուցման աշխատանքով (և հնի՝ ատլանտիկի ապամոնտաժմամբ) Ռուսաստանն արդեն պատասխանում է, միայն հիմա՝ Պուտինի առաջարկներին Արևմուտքի պաշտոնական մերժում ստանալուց հետո, Ռուսաստանը կանի դա այլ աշխարհաքաղաքական իրականության մեջ, նոր աշխարհակարգի կոորդինատային համակարգում։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին
Եվ ոչ միայն Ռուսաստանը, Արևմուտքն էլ ստիպված կլինի նոր կանոններով կառուցել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։ Եվ ոչ միայն Ռուսաստանի հետ։ Մեկ շաբաթից Մոսկվա կժամանի Իրանի նոր նախագահը, իսկ երեք շաբաթ հետո Վլադիմիր Պուտինը կմեկնի Պեկին՝ Օլիմպիական խաղերի ու անվտանգության ճարտարապետության շինարարության նոր փուլի բացմանը։ Ոչ թե ռուսական, այլ՝ գլոբալ անվտանգության։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала