Բաքուն հայտնում է, որ հայ հովվին փոխանցել է խաղաղապահներին

© Sputnik / Andranik GhazaryanՍյունիք, արխիվային լուսանկար
Սյունիք, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Սյունիք, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղ համայնքից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ադրբեջանցիներն առևանգել են հովվին, պաշտոնական Բաքուն այլ բան է ասում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ ադրբեջանական ՊՆ–ի` Մաթևոսյանն այսօր ցերեկը մոլորվել է և անցել Ադրբեջանի սահմանը:
Իսկ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։
ՄԻՊ–ը հայտնել է, թե ինչպես են 4 զինված ադրբեջանցիներ առևանգել հովվին ու նրա 450 ոչխարները
Լրահոս
0