Երևանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի

© Sputnik / Andranik GhazaryanՀրշեջներ
Հրշեջներ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Հրշեջներ
Բաժանորդագրվեք
Հրշեջներն ավելի քան մեկ ժամ պայքարել են կրակի դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս հրշեջ-փրկարար է տուժել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի Արտաշիսյան փողոցում վթարի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել էր ժամը 17։48-ին, դեպքի վայր էին մեկնել 10 մարտական հաշվարկ։
Գեղարքունիքի մարզում երթուղային «Գազելը» բախվել է «Մերսեդեսին». տուժածներից մեկը երեխա է
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала