Գոշ գյուղում վագոն–տնակ է այրվել. ներսում հայտնաբերվել է տանտիրոջ դին

© Sputnik / Aram NersesyanՀրշեջ մեքենա. արխիվային լուսանկար
Հրշեջ մեքենա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Հրշեջ մեքենա. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Տավուշի մարզի Գոշ գյուղում վագոն–տնակ է այրվել, 66–ամյա տանտերը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրշեջներ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Երևանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի
Հաղորդագրության համաձայն` այսօր` հունվարի 13-ին, ժամը 19։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ բնակարանում դիակ է հայտնաբերվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։38-ին։
Ներսում հայտնաբերվել է Ա․ Ս․-ի դին (ծնված 1956 թ)։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала