00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հները կաշառք չեն վերցնում, բայց խոչընդոտում են ձևակերպումների գործընթացը. Մեխջյան

Ռաֆֆի Մեխջյան. Մաքսային վարչարարության խոչընդոտները խաթարում են արտերկրի գործընկերների հետ կապը
Բաժանորդագրվել
Հայաստանի արտահանողների միության նախագահ Ռաֆֆի Մեխջյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության հաստատած նախագծին, որով պարզեցվում է ապրանքների արտահանման գործընթացը։
Հայաստանի արտահանողների միության նախագահ Ռաֆֆի Մեխջյանի համար, որը արտահանման քսան տարվա փորձ ունի, այնքան էլ հասկանալի չէ կառավարության նախաձեռնությունը։
ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստում ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` փոքր ու միջին արտահանողներն ազատվելու են մինչև 1 մլն դրամ պետտուրքից։

«Ապրանքների արտահանման ժամանակ մենք ընդամենը մաքսատուրք ենք վճարում 5000 դրամի չափով` անկախ արտահանվող ապրանքի գումարի չափից, այսինքն` դա կլինի մեկ միլիոն, տասը, թե հարյուր միլիոն, միևնույնն է, արտահանման ժամանակ ՊԵԿ–ին հայտարարագիր ենք ներկայացնում` վճարելով մաքսատուրք։ Այստեղ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մեխջյանը։

Նրա խոսքով` թերևս, կարելի է հասկանալ, որ ֆիզիկական անձանց թույլատրում են արտահանել այդ ընթացակարգով, բայց դա այլ հարց է, իսկ ընկերություններն արդեն իսկ արտահանման համար ազատված են հարկերից և տուրքերից` վճարելով ընդամենը ձևակերպման գումար։ Կարևոր է նաև, թե ինչ է արտահանվում։ Եթե սնունդ է, ապա անհրաժեշտ է պիտանելիության մասին ՍԱՏՄ–ի կողմից հատկացված տեղեկանքը։
Մեխջյանի գնահատմամբ` մաքսային մարմիններում այսօր բավականին դժվար իրավիճակ է, տնտեսվարողները ոլորտի ներկայացուցիչների հետ շփվում են արտահանում կամ ներմուծում իրականացնելիս, և այդ ոլորտում, ըստ նրա, կան երկու խումբ մարդիկ։ Մեկում հին աշխատակիցներն են, որոնք սովոր էին կաշառք վերցնել որևէ գործարք իրականացնելիս, ու թեև նրանք այսօր կաշառք չեն վերցնում, սակայն հաճախակի փորձում են խոչընդոտել գործընթացը, իսկ մյուս խմբում նորեկներն են, որոնք թեև ձգտում են նորմալ աշխատել, բայցևայնպես շատ բաներից տեղյակ չեն։
Սահմանամերձ համայնքները պետությունից ավելի շատ գումար կստանան
«Մեր մաքսային վարչարարության մեջ շատ անհասկանալի բաներ կան, որոնք խոչընդոտում են մեր աշխատանքը։ Օրինակ` անցյալ տարի անակնկալի եկա, երբ Միացյալ Նահանգներ արտահանում իրականացնելիս ինձ ասացին, որ չեմ կարող գործողությունն ավարտել, քանի որ ՊԵԿ–ը պետք է թույլտվություն տա։ Երեք օր բեռը կանգնեցրին, մինչև նամակ ուղարկեցի կոմիտե ու ստացա թույլտվություն, ինչն աբսուրդ է»,– ասաց նա։
Մեխջյանի կարծիքով` մաքսային վարչարարության մեջ առկա խոչընդոտները խաթարում են արտասահմանյան գործընկերների հետ բնականոն կապը, քանի որ հայկական կողմից տեղի են ունենում արտահանման ուշացումներ։ Ըստ նրա` մաքսային և հարկային օրենսդրությունն իդեալական էր մինչև 2013 թվականը, քանի որ մեր օրենքները գրված էին եվրոպական նմուշների հիման վրա, սակայն վերջին շրջանում օրենսդրությունը, Մեխջյանի ձևակերպմամբ, փչացրել են։
Լրահոս
0