https://armeniasputnik.am/20220113/sahmanamerdz-hamajnqnery-petutjunic-aveli-shat-gumar-kstanan-37468161.html
Սահմանամերձ համայնքները պետությունից ավելի շատ գումար կստանան
Սահմանամերձ համայնքները պետությունից ավելի շատ գումար կստանան
Գերարագ ինտերնետ, մանկապարտեզներ ու ապաստարաններ. կառավարությունն ընդլայնում է սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները։ 13.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-13T11:36+0400
2022-01-13T11:36+0400
2022-01-13T11:39+0400
սահմանամերձ գյուղեր
մանկապարտեզ
հայաստան
հհ կառավարություն
ինտերնետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0d/36438237_0:83:1600:983_1920x0_80_0_0_ad749f64a1f2e00e32f540c994b5fd1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ սահմանամերձ համայնքներն այսուհետ կառավարությունից ավելի մեծ չափով սուբվենցիաներ կստանան։ Այս մասին այսօր գործադրի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերում առաջարկվող փոփոխությունները։«Նախորդ տարիներին սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները մեկ տողում էին, հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, նրանց համար առանձին տող հատկացնել ու կառավարության կողմից տրվող չափը մեծացնել»,– ասաց Սանոսյանը։Ավելացվել է նաև համայնքային մանկապարտեզների ֆինանսավորումը։ Անկախ մայրաքաղաքից համայնքի հեռավորությունից, նախադպրոցական հաստատություններն այս տարվանից սկսած կստանան` 70, սահմանամերձ համայնքներում` 80 տոկոս համաֆինանսավորում։Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղիԳյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը կսուբսիդավորի նաև հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների շինարարական ծրագրերը։Սուբսիդիոն ծրագրերում ընդգրկվող նոր բաղադրիչ են նաև համայնքների գերարագ ինտերնետով ապահովելու ծրագրերն ու ապաստարանների կառուցումը։Սանոսյանը նաև հայտնեց, որ կառավարությունը բացի գումար տրամադրելուց նաև ստուգելու է, որ այն ճիշտ նպատակին ծառայի ու արդյունավետ ծախսվի։«Այստեղ մենք կետ ենք ավելացնում. ծրագրի ավարտից 1 տարի հետո հստակ պետք է բոլոր ծրագրերը մշտադիտարկման ենթարկվեն, և, եթե հայտնաբերվեն թերություններ, արդեն համապատասխան միջոցներ կկիրառվեն, ընդհուպ մինչև գումարի հետ գանձում, եթե ծրագիրը նպատակին չի ծառայել»,– ասաց նախարարը։Մինչ նախագծի հաստատումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ որոշման` մանկապարտեզներին վերաբերող մասը կապված է ՀՀ կառավարության` 5 տարում ՀՀ–ում 500 մանկապարտեզ կառուցելու խոստման հետ։Այն համայնքները, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզ կառուցելու, կստանան պետության 70 տոկոս աջակցությունը, սահմանամերձ համայնքները` 80 տոկոս։
https://armeniasputnik.am/20211229/erekheqic-el-tskhi-hvot-chi-galis-sahmanamerdz-baghanisi-dprvocy-gazafikacvel-e-el-inch-e-arvel-37013125.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/0d/36438237_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9ee88572aedae7f140a49ce2ef6ba813.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սահմանամերձ գյուղեր, մանկապարտեզ, հայաստան, հհ կառավարություն, ինտերնետ
սահմանամերձ գյուղեր, մանկապարտեզ, հայաստան, հհ կառավարություն, ինտերնետ
Սահմանամերձ համայնքները պետությունից ավելի շատ գումար կստանան
11:36 13.01.2022 (Թարմացված է: 11:39 13.01.2022) Գերարագ ինտերնետ, մանկապարտեզներ ու ապաստարաններ. կառավարությունն ընդլայնում է սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ սահմանամերձ համայնքներն այսուհետ կառավարությունից ավելի մեծ չափով սուբվենցիաներ կստանան։ Այս մասին այսօր գործադրի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերում առաջարկվող փոփոխությունները։
«Նախորդ տարիներին սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները մեկ տողում էին, հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, նրանց համար առանձին տող հատկացնել ու կառավարության կողմից տրվող չափը մեծացնել»,– ասաց Սանոսյանը։
Ավելացվել է նաև համայնքային մանկապարտեզների ֆինանսավորումը։ Անկախ մայրաքաղաքից համայնքի հեռավորությունից, նախադպրոցական հաստատություններն այս տարվանից սկսած կստանան` 70, սահմանամերձ համայնքներում` 80 տոկոս համաֆինանսավորում։
Գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը կսուբսիդավորի նաև հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների շինարարական ծրագրերը։
Սուբսիդիոն ծրագրերում ընդգրկվող նոր բաղադրիչ են նաև համայնքների գերարագ ինտերնետով ապահովելու ծրագրերն ու ապաստարանների կառուցումը։
Սանոսյանը նաև հայտնեց, որ կառավարությունը բացի գումար տրամադրելուց նաև ստուգելու է, որ այն ճիշտ նպատակին ծառայի ու արդյունավետ ծախսվի։
«Այստեղ մենք կետ ենք ավելացնում. ծրագրի ավարտից 1 տարի հետո հստակ պետք է բոլոր ծրագրերը մշտադիտարկման ենթարկվեն, և, եթե հայտնաբերվեն թերություններ, արդեն համապատասխան միջոցներ կկիրառվեն, ընդհուպ մինչև գումարի հետ գանձում, եթե ծրագիրը նպատակին չի ծառայել»,– ասաց նախարարը։

29 դեկտեմբերի 2021, 19:50
Մինչ նախագծի հաստատումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ որոշման` մանկապարտեզներին վերաբերող մասը կապված է ՀՀ կառավարության` 5 տարում ՀՀ–ում 500 մանկապարտեզ կառուցելու խոստման հետ։
Այն համայնքները, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզ կառուցելու, կստանան պետության 70 տոկոս աջակցությունը, սահմանամերձ համայնքները` 80 տոկոս։