00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են համոզել Վրաստանին. Լավրովը` «3+3» ձևաչափի մասին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Սերգեյ Լավրովի խոսքով` որքան շատ լինեն հաղորդակցման հնարավորությունները, այնքան ավելի լավ կլինի առկա հարցերը լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վրաստանի՝ «3+3» ձևաչափին միանալը բխում է նաև Թբիլիսիի շահերից։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան միանշանակ աջակցում և ակտիվորեն մասնակցում է այդ ձևաչափով աշխատանքներին:

«Այդ աշխատանքները նպաստում են Հարավային Կովկասի իրադրության կարգավորմանը և օգնում պայմաններ ստեղծել, որպեսզի շարունակվող քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի արդյունավետ ճանապարհով։ Մասնավորապես, Հարավային Կովկասի 3 երկրների և նրանց 3 հարևանի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական և այլ համագործակցության զարգացման ճանապարհով»,- ասաց Լավրովը:

Նրա խոսքով` «3+3» ձևաչափի գաղափարն ակտիվորեն աջակցեց Մոսկվան, երբ այդ մասին առաջին անգամ հիշատակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ հետո արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք միանգամից միավորող ներուժ տեսանք այս նախաձեռնության մեջ։ Եվ քննարկման առաջին իսկ օրերից հայտարարել ենք, որ կողմ կլինենք, որ մեր վրացի հարևանները նույնպես ներգրավված լինեն այդ գործընթացում»,–ասաց Լավրովը։
Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին. Լավրով
Նախարարը նշեց` որքան շատ լինեն հաղորդակցման հնարավորությունները, այնքան ավելի լավ կլինի առկա հարցերը լուծելու համար։ Ըստ Լավրովի` այժմ Մոսկվան վրացի գործընկերների հետ շփվում է Անդրկովկասի շուրջ ժնևյան քննարկումների շրջանակում և ոչ պաշտոնական խողովակներով, բայց «3+3» հարթակում ընթացող գործընթացներն ավելի նշանակալի են, քանի որ դրա շրջանակում քննարկվում են ամբողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարվա ռազմական գործողություններից հետո ՌԴ նախագահի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած խաղաղ պայմանավորվածությունները պայմաններ են ստեղծել առևտրատնտեսական կապերի զարգացման, այդ տարածաշրջանում բոլոր երթուղիների ապաշրջափակման համար: Դա հնարավորություններ է բացում, որում շահագրգռված են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Վրաստանը։

«Ինձ թվում է, որ Վրաստանի շահերից է բխում առանց նախապայմանների «3+3»-ի ձևաչափին միանալը։ Կարելի է պայմանավորվել, որ մենք այս ձևաչափի շրջանակում քննարկում ենք բացառապես այն թեմաները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակիցների համար»,–նշեց Լավրովը։

Քանի որ ՌԴ–ն Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի Մոսկվան քիչ հնարավորություն ունի Վրաստանին այս ամենի առավելությունները բացատրելու։ Սակայն, ըստ Լավրովի, արդեն իսկ դիմել են Թուրքիային, Ադրբեջանին, և այդ հարցում կարող է օգնել նաև Հայաստանը, որպեսզի նրանք Թբիլիսիին հայտնեն այս ամենը։ ՌԴ արտգործնախարարի խոսքով` «3+3»–ին միանալով` Վրաստանը քաղաքական պարտավորություններ չի ստանձնելու։
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Մոսկվան ուզում է ՀՀ–ին և Թուրքիային օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. ՌԴ ԱԳՆ
Հիշեցնենք` «3+3» ձևաչափն առաջարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները: Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, Իսկ Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այդ նախաձեռնությանը, բայց խաղաղության պահպանման համար բանակցությունների իր ձևաչափն է առաջարկում Բաքվին և Երևանին:
Դեկտեմբերի 10–ին Մոսկվայում կայացավ առաջին նիստը, որին մասնակցեցին հինգ երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարները։
Հարավային Կովկասում «3+3» հարթակը գործում է որպես պրագմատիկ ձևաչափ. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0