00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանին հիմա էլ կարելի է պատասխանատվության ենթարկել. Արա Ղազարյանը` Բաքվի ջարդերի մասին

«Բաքվի ջարդերից 32 տարի անց Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել». Արա Ղազարյան
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 1990 թվականին Բաքվում ապրող հայերի կոտորածին և վերջին տասնամյակներին հայերի նկատմամբ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությանը։
Բաքվի ջարդերից 32 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել հայատյացության քարոզն ու խրախուսել ազգային հողի վրա հիմնված բռնություններն ու խոշտանգումները։ Սահմանամերձ դարձած բնակավայրերից մարդկանց առևանգելու, խոշտանգելու, անասուններին գողանալու դեպքերը, սահմանային միջադեպերը ևս մեկ հիմք են պնդելու, որ 1990 թվականի այս օրերին Բաքվում հայերի նկատմամբ իրականացված կոտորածն ավելի քան 3 տասնամյակ Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժան մասն է կազմում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

«Երբ ատելության շարժառիթով խախտումներին, հանցագործություններին գնահատական չի տրվում, դա դառնում է ապրելու նորմ, հետո վերաճում է քաղաքականություն։ Բաքվի ջարդերից 32 տարի անց Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել։ 44-օրյա պատերազմի հիմքերը ևս դրվել են դեռևս Բաքվի կոտորածի օրերին»,- նշեց նա։

Անցած 3 տասնամյակների ընթացքում անպատժելիության մթնոլորտում թշնամական երկրի ձեռքերն ավելի են երկարել։ Փաստաբանի խոսքով` նույնիսկ այդպիսի տեսություն կա, երբ հասարակությունն ու միջազգային կառույցները թեկուզ ոչ վտանգավոր բնույթի, բայց խտրական ատելության հիմքով խախտումներին չեն արձագանքում, դրանք աստիճանաբար են վերածվում բռնության, հետո արդեն վերաճում ցեղասպանության։
Բաքվի ջարդերն իրագործողների հերոսացումն Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ
Բաքվի ջարդերի մասին բավականին շատ տեղեկություններ կան։ Տարիներ շարունակ ՀՀ դատախազությունն ու իրավապաշտպան կառույցներ զբաղվել են դրանց փաստաթղթավորմամբ։
Ըստ փաստաբանի` դրանք վաղեմության ժամկետ չունեն և այսօր էլ հիմք են հանդիսանում քրեական հետապնդումներ սկսելու և պաշտոնական Բաքվին պատասխանատվության ենթարկելու համար։
Նշենք, որ 1990թ. հունվարի 13-19-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց:
Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից` իշխանությունների հովանավորությամբ:
Հային խոշտանգելը խրախուսվում է Ադրբեջանի իշխանության կողմից. Թաթոյանը` Բաքվի ջարդերի մասին
Լրահոս
0