00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ—ն գլխավորում է հակաէկոլոգիական մրցարշավը

© AP Photo / J. David AkeԴեյվ Ջոնսոնի ածխային էլեկտրակայանը արևածագի ժամանակ Գլեն ռոքում. Վայոմինգ նահանգ, ԱՄՆ
Դեյվ Ջոնսոնի ածխային էլեկտրակայանը արևածագի ժամանակ Գլեն ռոքում. Վայոմինգ նահանգ, ԱՄՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Դեյվ Ջոնսոնի ածխային էլեկտրակայանը արևածագի ժամանակ Գլեն ռոքում. Վայոմինգ նահանգ, ԱՄՆ
Բաժանորդագրվել
Միացյալ Նահանգները առաջատար երկիր է բազմաթիվ ցուցանիշներով, սակայն նոր՝ 2022 թվական այդ երկիրը մուտք է գործել շատերի համար անսպասելի կարգավիճակով։
Sputnik Արմենիա, Սերգեյ Սավչուկ
Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային կազմակերպությունները խիստ հիասթափված են. ԱՄՆ-ն, տնտեսության վերականգնման և համավարակից դուրս գալու իր փորձերով տարված, ավելի ու ավելի է հեռանում ապակարբոնացման հայտարարված նպատակներից:
Հաշվարկվել է, որ անցյալ տարի Ամերիկայում բոլոր տեսակի ջերմոցային գազերի արտանետումների համախառն ծավալն աճել է գրեթե յոթ տոկոսով, ինչի պատճառը հանածո ածխաջրածնային վառելիքի, մասնավորապես՝ բնական գազի և ածխի կտրուկ ավելացումն է: Տվյալները դեռևս նախնական են, բայց արդեն իսկ թախիծ են առաջացնում այլընտրանքային էներգետիկայի բոլոր երկրպագուների սրտերում, չնայելով անգամ ԱՄՆ-ի էներգահաշվեկշռում էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) չափաբաժնի աճին:
Գազատար - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել
Համավարակի երկու տարիները ցնցում դարձան համաշխարհային տնտեսության համար, անհարմարություններ ստեղծեցին և զգալիորեն ձևափոխեցին միլիարդավոր մարդկանց կյանքը, սակայն «կանաչ անցման» ջատագովների համար դա մաքուր երջանկության շրջան էր։ 2019-2020թթ․-ին ԱՄՆ-ում ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը նվազել էր մինչև դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի պատմական նվազագույնը, այսինքն՝ համադրելի էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածի հետ: Անգամ 2021 թվականը՝ տնտեսական անկումը վերացնելու իր տենդագին փորձերով, աղետալի չդարձավ. արտանետումները միևնույնն է` հինգ տոկոսով ավելի է քիչ էին, քան գլոբալ համավարակին նախորդած տարիներին։
Ամեն ինչ հրաշալի էր ընթանում։ Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ այլընտրանքային գեներացիայի բաժինը կազմել էր արտադրության մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ տարեկան շուրջ 820 տերավատտ –ժամ և այդ ցուցանիշով հավասարվել Էր ատոմային սեկտորին, իսկ ԱՄՆ—ն, հիշեցնենք, աշխարհի ամենաատոմային երկիրն է:
Անցյալ տարվա հոկտեմբերի դրությամբ տեխնիկական սպառազինության մեջ առկա էր իննսուներեք ռեակտոր։ Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշով երկրորդ երկիրը՝ Ֆրանսիան, գրեթե կրկնակի քիչ ունի՝ ընդամենը 56 էներգաբլոկ։ Այստեղ պարտադիր հստակեցում է պահանջվում, որ ամերիկացիները վերականգնվող աղբյուրների սեգմենտում քամու, արևի և կենսազանգվածի հետ մեկտեղ ներառում են նաև հիդրոէներգետիկան։
ԱՄՆ–ի ոչ բարեկամական կեցվածքը տոքսիկ մթնոլորտ է ստեղծում. Լավրով
Ամերիկյան ՀԷԿ-երը տալիս են ամբողջ էլեկտրականության առնվազն վեց տոկոսը, իսկ պետական Energy Information Administration-ը հիդրոէներգետիկայի հիման վրա արտադրության առնվազն մեկ տոկոս աճ է կանխատեսում:
Լավ լուրերը սրանով չեն ավարտվում. քամու և արևային կայանների սեփականատերերը հայտարարել են, որ 2022 և 2023 թվականներին պլանավորում են շահագործման հանձնել համապատասխանաբար 29 և 28 գիգավատտանոց արտադրական հզորությունները: Խոսքը, փաստացի, ներուժային հնարավորությունների կրկնապատկման մասին է, բայց սրանով էլ ավարտվում են բոլոր դրական միտումները։
Եթե ուշադիր կարդանք էներգետիկ տեղեկատվության վարչության հաշվետվությունը, ապա կտեսնենք, որ ածխաջրածիններից հրաժարվելու հետ կապված բոլոր համարձակ զեկույցները ծրագրերի, ակնկալիքների և հույսերի բնույթ են կրում: Իսկ ահա հանածո վառելիքի արդյունահանման և սպառման արդյունքների նախնական թվերը շոշափելի փաստ են։ Դրանք կաթսայատների վառարաններով անցնելով հասել են յուրաքանչյուր տուն՝ էլեկտրականության և ջերմության տեսքով։
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2017
«Նաիրիտի» հարակից տարածքներում ստուգել են մթնոլորտային օդի աղտոտվածության աստիճանը
Անցած ֆինանսական տարվա ցուցանիշները, ինչպես և միշտ, կհրապարակվեն փետրվարին, սակայն հիմա արդեն պարզ է, որ ԱՄՆ-ում ածուխի արդյունահանումը մեծ թափով առաջ է գնում: Ամենահամեստ գնահատականներով՝ ամերիկացի հանքագործները 10 տոկոսով ավելի շատ ածուխ են արդյունահանել, քան 2020-ին, այսինքն՝ արդյունահանման զուտ աճը կազմել է մոտ 55-60 մլն տոննա:
Արդյունահանված սև ոսկին չի հալվել օդում։ Ածուխի վրա հիմնված էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը նախկինում նվազել էր և բոլորովին վերջերս հավասարվել ատոմային սեկտորին և ԷՎԱ-ին, կրկին առաջ է անցել` գրեթե հասնելով 1000 տերավատ/ժամ ցուցանիշին։ Զուգահեռ բարձրացել են նաև ածխի արտահանման ցուցանիշները (+52 տոկոս), որի առյուծի բաժինը ճամփա է ընկել Ասիա, ավելի կոնկրետ՝ Հնդկաստանից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից գնորդներին։
ԱՄՆ-ն առայժմ չի մեկնաբանում ատոմային էներգետիկան էկոլոգիապես անվնաս ճանաչելու` ՄԱԿ-ի որոշումը, սակայն տեղի բնապահպանները պատրաստ են դա անել ինքնուրույն: Ի ցավ նրանց՝ Ամերիկայում ատոմային ռեակտորների պարկը սրընթաց կերպով հնանում է՝ առանց նոր օբյեկտներ գործարկելու հստակ հեռանկարների։ Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատված վերջին նախագիծը՝ Vogtle ԱԷԿ-ի կառուցումը, թվագրվում է 2012 թվականով, այն շինարարության փուլում գտնվող միակ կայանն է համարվում երկրում, սակայն նախագծի վերաբերյալ նորություններ չկան։
Բաց երկնքի պայմանագրի ոչնչացում․ ԱՄՆ-ի՝ վտանգավոր հետևանքներ ունեցող նախաձեռնությունը
Միաժամանակ, հերթական անգամ հաստատվել է այն փաստը, որ դասական էներգիայի աղբյուրներն առայժմ պարզապես անհնար է փոխարինել հողմաշարժիչներով և արևային վահանակներով։ Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում և հարևան Ալբերտա նահանգում (Կանադա) սաստիկ սառնամանիքների պատճառով կանգ է առել Keystone նավթատարը` այն նույն նավթատարը, որն իր հրամանագրով պատրաստվում էր փակել Ջո Բայդենը:
Մինչև -35 աստիճան ռեկորդային ցածր ջերմաստիճանը նավթատարի սեփականատիրոջը՝ TC Energy ընկերությանը, ստիպել է կանգնեցնել նավթամթերքի հոսքը, ինչն իսկույն ևեթ «ուշաթափության» պատճառ է դարձել շուկաներում և հանգեցրել բենզինի և դիզելի տեղական գների աճին։
ՀՕՊ համակարգի միջոցները՝ զորավարժության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
2021թ․-ի գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունները ՌԴ-ի համար
Սակայն ամենազգալի աճը ցույց են տվել բնական գազի արդյունահանումն ու սպառումը։ Վերջին տասնհինգ տարում ԱՄՆ-ի բնակչության կարիքների համար էլեկտրականության արտադրության մեջ այն աճել է գրեթե երկու անգամ, սակայն այստեղ պետք է պարզապես հասկանալ աճի մասշտաբները։ Եթե 2005թ․-ին բնական գազի հիմքով գեներացնող ընկերություններն արտադրում էին 750 տերավատտ–ժամ, ապա 2021թ․-ին դրա մասնաբաժինը սպասվում է մոտ 1600 տերավատտ–ժամ։
Դա այնքան է, որքան տալիս են ատոմային և կանաչ էներգետիկան՝ միասին վերցրած։ ՄԱԿ-ն, ի դեպ, պատրաստվում է բնական գազը ևս ներառել անվտանգ աղբյուրների ցանկում, ինչի հետ կտրականապես համաձայն չեն ժամանակակից կանաչները, և այստեղ նրանք բոլոր հիմքերն ունեն դժգոհության համար։
U.S. Environmental Protection Agency-ի տվյալներով՝ 2019 թ․-ին գազի արդյունահանումը, վառելիքի և դրա ածանցյալների արտադրությունը, ինչպես նաև շահագործումից հանված հորատանցքերից արտահոսքերը ԱՄՆ-ում մեթանի բոլոր արտանետումների մեկ երրորդի պատճառն են դարձել: Այն մեթանի, որը մթնոլորտը մոտ հիսուն անգամ ավելի ուժեղ է տաքացնում, քան ջերմոցային մյուս գազերը։
ԱՄՆ-ն հականավային լազեր է փորձարկել. ԶԼՄ
Դե, իսկ անածխածին ապագայի մասին երազանքների դագաղին վերջին մեխը դարձավ անձնական և այլ ավտոտրանսպորտի հետ կապված վիճակագրությունը։ Հենց որ Միացյալ Նահանգներում ավարտվեց խիստ կարանտինը, ընկերությունները նետվեցին բաց թողած շահույթները հետ բերելու, ինչը հանգեցրեց բեռնափոխադրումների չտեսնված «բումի»։
Նախորդ տարին ավարտվեց բեռնատար ավտոտրանսպորտի կողմից (որն ամերիկյան լոգիստիկայի հիմնական շարժիչ ուժն է) ջերմոցային և այլ գազերի արտանետումների աճի ռեկորդային ցուցանիշով: Այն ամբողջ ազգային էմիսիայի ավելի քան երեսուն տոկոսն է` նախորդ տարվա համեմատ միանգամից տասը տոկոս աճ։
Դառը հաբը չքաղցրացրեց անգամ գործող ամերիկյան վարչակազմի նվերը։ Նոյեմբերին կառավարությունն օրենք է ընդունել, որով թույլատրում է մթնոլորտից ածխածնի հավաքման տեխնիկական օբյեկտների կառուցումը՝ ածխածնի հետագա ճիշտ օգտահանման համար։ Այդ կարիքների համար բյուջեից նախատեսվում է հատկացնել երեքուկես միլիարդ դոլար։
Խոսքը երկու տեխնոլոգիայի մասին է։ Առաջինն այսպես կոչված օդից անմիջական որսումն է (direct air capture), իսկ երկրորդը ստացել է «որսում և պահպանում» (capture and storage) անվանումը։
Месторождение нефти в Мидленде на закате (22 августа 2018). Техас - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2020
Ինչ են պայմանավորվել «ՕՊԵԿ+»-ի երկրները․ սա գործարք է, այն էլ ժամանակավոր
Առաջինը ենթադրում է հսկայական հովհարիչների տեղադրում, որոնք օդը կմղեն հատուկ շտեմարանների մեջ, որտեղ ածխածինը կկապվի հատուկ քիմիական լուծույթների օգնությամբ, իսկ մնացած գազերը բաց կթողնեն հետ՝ մթնոլորտ։ Այնուհետև ստացված խառնուրդը կտաքացնեն մինչև մաքուր CO2-ի անջատումը, այն կխառնեն ջրային լուծույթների հետ, կբյուրեղացնեն և կթաղեն հողում։
Երկրորդ մեթոդը հայտնաբերվել է դեռևս նախորդ դարի 70-ականներին, երբ նավթագործները սկսեցին սպառվող հորերի մեջ ածխածնի երկօքսիդ լցնել՝ այդկերպ թանկարժեք հեղուկի լրացուցիչ ծավալներ դուրս մղելով։
Պարզվեց, որ գազի որոշ մասն այդպես էլ մնում է ստորգետնյա դատարկ խոռոչներում։ Ճիշտ է, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես է դա ընդհանուր առմամբ ազդում շրջակա միջավայրի վրա։ Այս փաստը, ի դեպ, ժամանակին նորվեգական Equinox ASA ընկերությանը թույլ չի տվել խուսափել բնապահպանական հարկի վճարումից՝ պատճառաբանելով, որ ածխածնի երկօքսիդը կնքված-փակված է հողի տակ գտնվող բնական աղային խոռոչներում։
Համարվում է, որ մինչև 2050 թվականը ածխածնային չեզոքության հասնելու համար մարդկությունը պետք է արդեն վաղը սկսի որսալ և վերամշակել տարեկան առնվազն 7,5 մլրդ տոննա գազ, այսինքն՝ մարդկային քաղաքակրթության կողմից արտադրվող ծավալի առնվազն մեկ հինգերորդը: Ընդ որում, այս պահին, նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումների համաձայն, մթնոլորտից արդյունահանվում է ոչ ավելի, քան 40 մլն տոննա ածխածին, այսինքն՝ ընդամենը 0,01 տոկոսը:
Նավթային համերաշխություն․ ի՞նչ է լինելու հետո
Ավելին, այսօր չկա CO2 որսալու ոչ մի արդյունաբերական և, որ ամենակարևորն է, տնտեսապես արդարացված տեխնոլոգիա, այսինքն՝ Կոնգրեսի ընդունած օրենքը ոչ այլ ինչ է, քան պատրանք, որը կոչված է քողարկելու ամերիկյան էկոլոգիական օրակարգի ձախողումը տնտեսական նոր իրողություններում։
Եզրափակելով, կարելի է մի ակնհայտ փաստ արձանագրել. եթե համաշխարհային քաղաքական ասպարեզում ամերիկյան ազդեցության նվազման շուրջ դեռ կարելի է բանավիճել, ապա գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցում Վաշինգտոնի լիակատար և անվերապահ ֆիասկոն կայացած փաստ է։ Եվ այդ մասին պետք է հիշել, երբ մեզ հերթական անգամ կմեղադրեն անածխածին պայծառ ապագայի համար պայքարելու ցանկության բացակայության համար։
Լրահոս
0