Դրական մթնոլորտում. Անկարայի գնահատականը` Ռուբինյանի և Սերդարի հանդիպմանը

© Пресс-служба МИД РФ / Անցնել ֆոտոբանկՄևլութ Չավուշօղլի
Մևլութ Չավուշօղլի - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Մևլութ Չավուշօղլի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները առանց նախապայմանների։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կորոշվեն դիվանագիտական ուղիներով», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Հունվարի 14 - ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Այն տևել է մեկուկես ժամ։
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է պահանջել Էրդողանի խորհրդականի խոսքերի վերաբերյալ
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Թուրք դիվանագետ, ԱՄՆ–ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала