00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդապետի վերջին նամակը որդուն ու կիսատ մնացած գործը. Վահագն Ասատրյանը կդառնար 45 տարեկան

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Ասատրյանի ավագ որդին և մայրը
Վահագն Ասատրյանի ավագ որդին և մայրը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Վահագն Ասատրյանի ավագ որդին և մայրը
Բաժանորդագրվել
«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ հայ զինվորի մատը փուշ մտնի, մեզ համար մեր զինվորը շատ թանկ է, ի տարբերություն իրենց». գնդապետ, Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանը զոհվեց այն վստահությամբ, որ հայկական բանակը միշտ հաղթելու է։
ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն իր ծննդյան օրը տանը կազմակերպված խնջույքներին երբեք ներկա չէր լինում կամ տուն էր հասնում ուշացումով։ Արդեն 2–րդ ծննդյան օրնէ, որ Վահագնի բացակայությանը հարմարված ընտանիքը նրա ներկայությունը զգում է Եռաբլուրում։ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան։
Կեսգիշերին նրա շիրիմի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվում` Վահագնի ընտանիքի անդամները, ընկերներն ու զինվորականները։
«Ինձ համար Վահագնը կա, ամեն տեղ է։ Նա նաև ողջ է այն զինվորականների համար, որոնք կլոր տարին գալիս են, նստում նրա շիրիմի մոտ, հուզվում, պատմություններ պատմում պատերազմում նրա անցած ուղուց։ Վահագնի համար զինվորը մեծագույն արժեք էր։ Օգնում էր բոլորին, դրա համար էլ մինչ օրս միայն օրհնանք եմ լսում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է մայրը՝ Սիմա Պետրոսյանը։
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Уголок памяти национального героя Армении, полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Գնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի անկյունը իրենց տանը. Արխիվային լուսանկար
Զինվորներից մեկը տիկին Սիմային պատմել է, թե ինչպես են իրենք 100 հոգով մնացել առանց հրամանատար ու չեն իմացել ինչ անել։ Այդ ժամանակ նրանց ռացիայով կապ են տվել ու հայտնել, որ իրենց մոտենում է Վահագն Ասատրյանի ջոկատը։ Տղաներն ուրախությունից պարել են, որովհետև գիտեին, որ փրկվել են։
«Հրամանատարի ճիշտ գործողությունների շնորհիվ բոլորս փրկվեցինք»,-սա ամենահաճախ հնչող արտահայտությունն է, որը մայրը լսում է որդու շիրիմի մոտ։
Զինվորականները պատմում են, որ յուրաքանչյուր գրոհի ժամանակ Վահագնը գոռում էր ռացիայով. «Սպեցնա՛զ, առա՛ջ…»: Այդ ձայնը ռացիայով լսում էին ոչ միայն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, այլև տարածքի բոլոր ստորաբաժանումները և ոգևորվում։ Վահագնի օգնությանն էին դիմում նաև այլ բարձրաստիճան հրամանատարներ։ Եղել է, որ ռացիայով Վահագնին խնդրել են զորքին խոսք ասի, որ նրա ձայնը լսեն ու առաջ գնան։

Վահագն Ասատրյանը քեռու հետքերով գնաց

Գնդապետ Վահագն Ասատրյանն իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված և ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: Այդ ընտրության մեջ դեր ունեին սպարապետ Վազգեն Սարգսյանը և քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը։
«Մեր ընտանիքը կանգնած է Արցախյան գոյամարտի ակունքներում։ Մեր տուն գալիս էին այնպիսի մարդիկ, որոնք հետո դարձան Հայաստանի բանակաշինության հիմնադիրները։ Արցախյան առաջին պատերազմում Վահագնը քեռու հետ իր աչքերով տեսավ ամեն ինչ, շփվեց կռվող տղաների հետ ու որոշեց զինվորական դառնալ։ Ես որպես մայր մի անգամ եմ միջամտել նրա մասնագիտության ընտրության հարցում, ուզում էի, որ բժիշկ դառնա։ Համաձայնել էր։ Երբ եկավ ժամանակը, որ քիմիան պիտի խորությամբ ուսումնասիրեր, ասաց՝ մամ, փոշմանել եմ, ես երևի օդաչու դառնամ։ Մի օր էլ եկավ, ասաց. «Գործերս տվեցի Ռազմական ուսումնարան. ես զորավար եմ դառնալու»»,- պատմում է մայրը։
© Sputnik / Asatur YesayantsՎահագն Ասատրյանի մայրն ու կրտսեր որդին
Мать Ваагна Асатряна, Сима Багдасарян - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Վահագն Ասատրյանի մայրն ու կրտսեր որդին
Վահագն Ասատրյանն ավարտել է 5 ռազմական բուհ: Նրա զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, սկսվել է Վահագնի երկարամյա ծառայությունը հայոց բանակում:
Ստանձնելով բազմաթիվ պատասխանատու պաշտոններ տարբեր զորամասերում՝ նա իր ներդրումն է ունեցել բանակաշինության գործում: 2015-2017թթ. նա եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասի հրամանատար: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: Հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոսի բարձր կոչման:

Վերջին անգամ սեպտեմբերի 26-ին եղավ տանը

Բոլորը գիտեին, որ Վահագնը անձամբ է գնում հետախուզության։ Պատերազմից առաջ նա հասցրեց լինել ամբողջ Արցախում։ Տեսնում էր, որ թշնամին պատրաստվում է պատերազմի։
«Մի անգամ տուն եկավ բավականին տխուր։ Ես մի փոքրիկ հոգեբանական մեթոդ էի կիրառում. պառկում էր, գլուխը դնում ծնկիս, շոյում էի ու մի քիչ էլ խոսացնում ։ Հարցրի` պատերազմ կլինի՞, ասաց` պատերազմն անխուսափելի է։ Մի հարց տվեցի, հետո ես էլ զարմացա իմ հարցից, ասեցի` որ պատերազմ լինի, դո՞ւ էլ ես գնալու։ Իրեն հատուկ ժպիտով նայեց ինձ, ասեց. «Մա՞մ, բա քեզ սազեց...»»,- հիշում է մայրը։
Սեպտեմբերի 26–ին հարազատներով հավաքվել էին Վահագնենց տանը։
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Военная фотография, личные вещи и медали национального героя РА, полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Գնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Խնջույքից հետո հերթական «հարցաքննության» ժամանակ Վահագնը կրկին ասում է, որ պատերազմն անխուսափելի է։ Գնդապետը վստահ էր, որ պատերազմի դեպքում հայկական բանակը հաղթելու է։
«Մինչև գիշերվա երկուսը զրուցեցինք, հետո ամեն մեկս իր տուն գնաց։ Առավոտյան պատերազմի գույժը եկավ, ու մենք իրեն էլ չտեսանք։ Խոսում էինք միայն հեռախոսով , երբ ժամանակ էր ունենում»,-ասում է մայրը։

Օմարից մինչև Հադրութ․ հարյուրավոր փրկված կյանքեր

Ադրբեջանցի զինվորականները 6 ամիս զորավարժություններ էին արել Օմարի լեռները բարձրանալու համար։ Նրանց հաջողվել էր վերցնել Օմարի ամենաբարձր դիրքը, որից հետո հայ զինվորները հայտնվել էին շրջափակման մեջ, նրանց ո՛չ սնունդ, ո՛չ զենք էր հասնում։
Գնդապետ Ասատրյանը կարողանում է շատ արագ հետ վերցնել դիրքը և զորքին հանել այդ վիճակից։ Մղված մարտերում զոհվում է զինվորներից մեկը։
«Զանգեց, ասեց՝ մամ, դիրքը հետ վերցրի, բայց Խաչատուրիս գնով։ Նա այդ դիրքը Խաչատուրի անունով էր կոչել»,- պատմում է մայրը։
Ասում է` Օմարից մինչև Քարվաճառ թուրքի ոտք չի մտել, դատարկ հանձնել ենք իրենց։
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի անձնական իրերը
Личные вещи и фотографии погибшего полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Գնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի անձնական իրերը
Օմարից հետո 250 հոգանոց ստորաբաժանումը Ջրականում շրջափակման մեջ է ընկնում: Գնդապետն անում է անհնարինը։ Չնայած թշնամու մեծաթիվ զինտեխնիկային ու մարդկային ուժին, կարողանում է մոլորեցնել նրանց` տպավորություն ստեղծելով, թե մեծաքանակ զորք կա այդտեղ։
Չունենալով հրետանի, ձեռքի նռնականետերով ու սովորական ավտոմատներով Վահագն Ասատրյանը 250 հոգանոց զորքին դուրս է բերում շրջափակումից` տալով 2 զոհ և մեկ վիրավոր։
Գնդապետի գործողություններից թշնամին բազմաթիվ զոհեր է տալիս ու կորցնում զինտեխնիկայի զգալի մասը։
Այնուհետև Վահագնը իր ջոկատով տեղափոխվում է Հադրութ։ Իրավիճակն այնտեղ բարդ էր, լարված, բայց գնդապետը կրկին ելքեր էր փնտրում։

Վահագնի վերջի հեռախոսազրույցն ու վերջին նամակը որդուն

Տիկին Սիման վերջին անգամ որդու ձայնը լսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։
Հեռախոսազանգին նախորդում է գնդապետի ավագ որդուն՝ Վահեին ուղղված հաղորդագրությունը, որում Վահագնը նշում է, որ որդին բավականաչափ մեծ է`արդեն տղամարդ է ու անհրաժեշտության դեպքում պետք է հոգ տանի մոր ու փոքր եղբոր մասին։
Վահեն հաղորդագրությունից հուզվում է ու տալիս է, որպեսզի տատիկն ընթերցի։
«Ես կարդացի նրա նամակը, բայց չհուզվեցի, վստահ էի, որ նրան ոչինչ չի պատահի։ Բայց զանգեցի նրան, ասացի` տղես, ինչքան ժամանակ է մարտի դաշտում ես, կլինի մի օրով տուն գաս, մենք քեզ տեսնենք, էլի հետ գնաս։ Ասաց. «Մամ, դու ո՞նց ես ինձ ըտենց բան ասում, բա զորքս, ոնց կարող եմ թողնել գամ։ Մենք անելիքներ շատ ունենք, դու լավ գիտես...»։ Այլևս չխոսեցինք։ Հոկտեմբերի 12-ին որդիս զոհվեց ԱԹՍ-ի հարվածից»,-ասում է մայրը։
© Sputnik / Asatur YesayantsՎահագն Ասատրյանի շքանշանները
Медали погибшего полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Վահագն Ասատրյանի շքանշանները
Ասատրյանին ճանաչողները, իր հետ կռվածներն այն կարծիքին են, որ եթե գնդապետը ողջ լիներ, պատերազմի ելքն այլ կլիներ: Վահագն Ասատրյանի մահվանից մեկ օր հետո Հադրութն ընկավ։
Տիկին Սիման հիմա մի երազանք ունի, որ հայ գիտնականները համախմբվեն, ու Հայաստանը հզորանա այնքան, որ նորագույն տեխնոլոգիաներով հնարավորություն ունենա թշնամիներին իրենց տեղը ցույց տալու` առանց պատերազմի ու զոհերի...
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մահվան տարելիցն է. հիշատակի միջոցառում՝ Եռաբլուրում
Լրահոս
0