00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը. լավատեսության առիթ կա՞

© Sputnik / Алексей МайшевՄոսկվա
Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Մոսկվա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան բանակցություններին ինտենսիվ տեղեկատվական «արտպատրաստություն» է նախորդել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Մոսկվայում այսօր մեկնարկում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը: Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պետք է քննարկեն հաշտեցման ուղիներն ու հեռանկարները։ Եթե, իհարկե, հաշտեցում լինի։
Հանդիպմանը դիվանագիտական ակտիվ պատրաստություններ են նախորդել։ Դեռևս դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան փոխադարձ հիմունքներով ներկայացուցիչներ են նշանակելու բանակցությունների համար: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել էր, որ Երևանը ողջունում է այդ որոշումը և իր հատուկ ներկայացուցչին կնշանակի երկխոսության համար:
Վահան Հունանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
ՀՀ ԱԳՆ–ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելու ակնկալիք ունի. Հունանյան
Հետո` դեկտեմբերի 15-ին, Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ առաջադրեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, 63-ամյա Սերդար Քըլըչին, որն ավելի վաղ «փառքի էր հասել» Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքարով: Երեք օր անց Երևանը հայտարարեց նաև իր հատուկ դեսպանորդի անունը՝ ԱԺ փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյան, որը նախկինում մի քանի ամիս զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը։
Հայաստանում որոշ փորձագետներ մի փոքր թերահավատորեն ընդունեցին Ռուբինյանի նշանակումը՝ վկայակոչելով նրա անփորձությունը։ Նրանք մտավախություն էին հայտնում, որ 30 տարվա փորձ ունեցող թուրք դիվանագետը պարզապես «կխեղդի» 30-ամյա հայ հատուկ բանագնացին։
Իշխանություններն այդ պնդմանը համաձայն չեն․ նրանք նշում են, որ իշխանության ղեկին գտնվելու չորս տարիների ընթացքում իրենք անցել են այնպիսի ծանր փորձությունների միջով, որ չափից էլ շատ փորձ են ձեռք բերել։ Այդ մասին մասնավորապես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ։
«Պատերազմից հետո Թուրքիայի հետ մեկ սեղանի շուրջ նստելը վտանգավոր է». թուրքագետ - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
ՌԱԴԻՈ
Ե՞րբ է հնարավոր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ. թուրքագետը` հանդիպման մասին
Վարչապետը, բնականաբար, չէր խոստովանի, որ նման առանցքային թեմաների վերաբերյալ որոշումները հիմնականում միանձնյա է կայացնում։ Եվ Ռուբինյանն այս դեպքում հանդես է գալիս որպես ֆորմալ բանակցող։ Բացի այդ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ կողմերի միջև բոլոր բովանդակային, էական հարցերն արդեն համաձայնեցված են բարձր մակարդակով, և բանակցությունները լինելու են միայն գործընթացի տեխնիկական լրացում։ Իսկ եթե ոչ, ապա հատուկ ներկայացուցիչը իրավիճակը փոխելու լծակներ էլ չունի։
Բանակցություններին զուգահեռ մեկնարկել է նաև Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ «3+2» հանդիպումների ձևաչափը: Այդ երկրների արտգործփոխնախարարների առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այս ձևաչափի ճակատագիրը նույնպես դեռևս պարզ չէ, հատկապես Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի շարունակական սադրանքների լույսի ներքո։
Բայց վերադառնանք հատուկ ներկայացուցիչներին։ Հունվարի 10-ին Սերդար Քըլըչին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվել, սակայն պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ կայացած հանդիպումը հրահանգավորման տպավորություն է թողնում։
Ռուբեն Սաֆրաստյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Հայ-թուրքական բանակցություններն անհաջողության են դատապարտված. Սաֆրաստյանն ասաց` ինչու
Աչքի է զարնում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քըլըչին «Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ» նշանակելու մասին հրամանագրում առկա ձևակերպումը։ Ի՞նչ է դա՝ դիվանագիտական արձանագրությո՞ւն, թե՞ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առաջին քայլը, առայժմ դժվար է ասել։
Ամեն դեպքում լավատեսության հատուկ առիթ չկա՝ հաշվի առնելով թեկուզ այն, որ Թուրքիան չի հրաժարվել իր ավանդական նախապայմաններից․ Հայաստանից պահանջում է հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, ճանաչել Կարսի 1921թ.-ի պայմանագիրը և դրանով իսկ իրավաբանորեն հրաժարվել որևէ տարածքային պահանջից, ինչպես նաև ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այդ պայմաններին ավելացել է նաև Սյունիքի մարզով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջը, որով Ադրբեջանը ցանկանում է անարգել, չվերահսկվող ցամաքային կապ հաստատել Նախիջևանի ինքնավարության, ապա նաև Թուրքիայի հետ։
Թե ինչպես են կողմերը առաջ շարժվելու՝ հաշվի առնելով պահանջների ու մեղադրանքների նման «ուղեբեռը», ցույց կտա ժամանակը, մասամբ՝ նաև դիվանագետների հռետորաբանությունը մոսկովյան բանակցություններից հետո։
Լրահոս
0