Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դեռ հունվարի 5–ին հայտարարվել էր, որ Հայաստան–Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպմանը մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
ՌԱԴԻՈ
Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին
Նշենք, որ Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Լրահոս
0