00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են Փաշինյանին պետք «իր մարդիկ» Սահմանադրական բարեփոխումների խորհրդում

© Sputnik / Andranik GhazaryanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Բաժանորդագրվել
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը լիակազմ է, գործընթացը, ինչպես ասում են, ռելսերի վրա է դրված։ Ի՞նչ են մտածում մասնագետները սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև խորհրդի կազմի մասին։
Սահմանադրության բարեփոխման թեման Հայաստանի իշխանությունների ակտիվ օրակարգում է 2021 թվականից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարման կիսանախագահական ձևին անցնելու մասին հայտարարեց 2021 թ․-ի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, չնայած դեռևս 2020-ին նա կառավարման այդ ձևն անվանում էր «անպատասխանատու և ձախողված»։ Մի քանի ամիս անց՝ 2021 թ․-ի դեկտեմբերին, ՀՀ վարչապետը կրկին մտափոխվեց՝ հայտարարելով, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին գործող մոդելի արդյունավետությունը և որ ինքը ճիշտ չի համարում կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգին վերադառնալը։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ստեղծվում
Եվ ահա հունվարի 12-ին հայտնի դարձավ խորհրդի կազմը, որը մասնակցելու է առաջարկությունների մշակմանն ու այն 5 մարդկանց ընտրությանը, ովքեր, ըստ էության, գրելու են «նոր» Սահմանադրությունը։ Ըստ կանոնակարգի՝ խորհուրդը կղեկավարի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Խորհրդի կազմում պատահական մարդիկ չեն։ Փորձագետները նշում են են, որ դրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին առավելագույնս հավատարիմ ՀԿ-ներ են (այդ թվում՝ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններ - խմբ.) և քաղաքական գործիչներ։

Ի՞նչ են կարծում մասնագետները

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կարծում է, որ խորհուրդը համալրված է այն մարդկանցով, ովքեր անձամբ կապված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, աջակցելու են նրա բոլոր նախաձեռնություններին և օգնելու են կատարել այն սահմանադրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են իշխանություններին:
Այս համատեքստում Ղազարյանը մատնանշում է խորհրդի անդամ, «Իրավունքի Եվրոպա» միավորման հիմնադիր Տիգրան Եգորյանի սերտ հարաբերությունները Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ։ Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանին և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդին, ապա նրանք էլ այսպես թե այնպես փոխգործակցել են վարչապետի հետ (ժամանակին դաշինք են կազմել Նիկոլ Փաշինյանի հետ)։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը խորհուրդը ձևական կառույց է համարում։ «Դրա կազմում են նրանք, ովքեր նույնիսկ մի շարք հարցերի շուրջ տարընթերցումների դեպքում իրենց գործունեությամբ կամ որոշումներով չեն խանգարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանը»,-Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Սուրենյանցը։

Փոփոխությունները հիմա ոչ թե հանրությանն են պետք, այլ Փաշինյանին և նրա թիմին

Ընդհանուր առմամբ Սուրենյանցը Սահմանադրության ցանկացած փոփոխություն վաղաժամ է համարում, քանի որ ներկայումս հասարակությունը չափազանց բևեռացված է և պառակտված։ Բայց գործող իշխանությունները փորձում են սահմանադրական բարեփոխումներն իրենց հարմարեցնել։
Ինքը՝ Փաշինյանը, մի քանի անգամ փոխել է կարծիքը այս հարցի շուրջ։ Երբ նրա իշխանությունը վտանգի մեջ հայտնվեց, վարչապետը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մասին։ Ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո Փաշինյանը կրկին մտափոխվեց։ Սուրենյանցը չի բացառում, որ սա Փաշինյանի վերջնական որոշումը չէ, և նա կարող է կրկին մտափոխվել՝ հանուն իշխանության պահպանման։ Ամեն ինչ կախված է ներքին և արտաքին քաղաքական իրավիճակից։
Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Սաքունցը, Իոաննիսյանն ու Մարուքյանը ընդգրկվել են սահմանադրական բարեփոխումների խորհրդում
«Եթե վարչապետը զգա, որ իր երկարաժամկետ կառավարման բանալին պառլամենտական կառավարումն է, ապա այն մարդիկ, որոնք խորհրդի անդամ կդառնան, ամեն ինչ կանեն հանձնաժողովին համոզելու համար, որ դա է երկրի կառավարման ամենաճիշտ և անհրաժեշտ ձևը»,-ասաց Սուրենյանցը։
Նրա կարծիքով, Փաշինյանը փաստացի կրկնում է իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի ճանապարհը, բայց «Սահմանադրության վերաձևումը գործող իշխանության հարմարությամբ» նախորդ անգամ վատ ավարտվեց ղեկավարության համար։
«Հայաստանին պետք է քաղաքական ու հասարակական լայն կոնսենսուսի հիման վրա ընդունված Սահմանադրություն։ Միայն այդ դեպքում յուրաքանչյուր իշխանություն չի փորձի այն իր ձևով վերափոխել»,-ասաց նա։
Մինչդեռ Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը համոզված է, որ ներկայիս Սահմանադրությունը չի համապատասխանում առկա մարտահրավերներին, ուստի անհրաժեշտ է հարցը լուծել հենց հիմա:
Սահմանադրագետն ասել է` ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել Սահմանադրությունը փոխելիս
Նրա խոսքով՝ բարեփոխումների հիմնական նպատակն է մատնանշել յուրաքանչյուր պետական մարմնի հստակ գործառույթներն ու կոնկրետ լիազորությունները (որպեսզի չկրկնվեն զինված ուժերի գլխավոր շտաբի և նախագահական վարչակազմի հետ բախումները - խմբ.): Բացի այդ, պետք է գործեն զսպումների և հակակշիռների մեխանիզմները։

Քանի՞ անգամ է փոխվել Սահմանադրությունը

Երկրի Հիմնական օրենքն ընդունվել է 1995թ.-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Առաջին անգամ Հիմնական օրենքում փոփոխություններ կատարվել են 2005 թ․-ին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Դրանք վերաբերում էին իշխանության տարանջատմանն ու պետական կառավարման համակարգին։ Փոփոխությունների արդյունքում սահմանափակվել են նախագահի լիազորությունները, ուժեղացվել է Ազգային ժողովի դերը։
Ուղիղ 10 տարի անց հանրաքվեի արդյունքում ընդունվեց փաստացի նոր փաստաթուղթ, որն արմատապես փոխեց կառավարման համակարգը։ Պետության ղեկավար դարձավ վարչապետը, իսկ նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվեցին։ Նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլին։ Սակայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց մնալ իշխանության և ղեկավարել երկիրը։ Բողոքի շարժման արդյունքում նա 2018 թվականի ապրիլի 23-ին հրաժարական տվեց։
ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Ոչ մի կոշիկ, կոստյում, գլխարկ. Փաշինյանը չթաքցրեց, թե որ Սահմանադրությանն է կողմ
2020 թ․-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց։ Դրանց նպատակը սահմանադրական դատարանի «անցանկալի» նախագահ Հրայր Թովմասյանին ազատվելն էր։ Առաջին անգամ երկրում սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին ոչ թե հանրաքվեով (այն չեղյալ էր հայտարարվել COVID-19 համավարակի և արտակարգ դրության ռեժիմի պատճառով), այլ խորհրդարանում քվեարկությամբ: Փոփոխությունների համաձայն՝ սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնք այդ պաշտոնում աշխատել էին 12 տարի և ավելի, դադարեցվեցին, իսկ Թովմասյանը հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով, սակայն, ՍԴ դատավոր։
2020 թվականի փետրվարին ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը։ Սակայն հետագայում այն պաշտոնապես լուծարվեց և ստեղծվեց Խորհուրդը։ Խորհրդի կազմը վերջնականապես հաստատվեց 2021 թվականի հունվարին։
Լրահոս
0