00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են կնիքն էլ, բանալիներն էլ. Վարդենիսի նախկին համայնքապետ

Իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են կնիքն էլ, բանալիներն էլ . Մելքոնյանի արձագանքը «Ահարոն Խաչատրյան» դաշինքին
Բաժանորդագրվել
Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններից հետո Վարդենիսում ստեղծված իրավիճակին։
Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու համայնքապետի աշխատասենյակի բանալիները գտնվում են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի մոտ։ Օրենքն է այդպես սահմանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը` արձագանքելով «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամների ահազանգին, թե աշխատասենյակի բանալիներն ու կնիքն անհետացել են։
«Իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են կնիքն էլ, բանալիներն էլ»,- նշեց նա։
Համայնքի ղեկավարի պաշտոնը կարելի է կիսել մի քանի քաղաքական ուժերի միջև. Երիցյան
Փոխարենը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստաբաններն անցած տարեվերջին կայացած ավագանու առաջին նիստը չեղարկելու պահանջով դիմել են Վարչական դատարան։
Մելքոնյանի և իր թիմակիցների համոզմամբ` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններով Վարդենիսում համայնքապետ չի ընտրվել։ Նախկին համայնքապետի խոսքով` նորընտիր համայնքապետի մասին վաղաժամ է խոսել։ Ըստ նրա` վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի առաջին մասով Ահարոն Խաչատրյանի լիազորությունները համարվում են կասեցված։
«Համայնքի նորընտիր ղեկավար հասկացողություն չկա։ Ընտրությունները կայացել են, բայց որևէ մեկը չի ընտրվել համայնքի ղեկավար, ամեն ինչ անորոշ է, 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու նիստը համարում ենք չկայացած։ Օրենքը նախատեսում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,- ասաց Մելքոնյանը։
Դավիթ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ
Նախկին համայնքապետը կարծում է, որ համայնքապետ չլինելը չի խոչընդոտում համայնքային կառավարմանը։ Օրենքի ուժով համայնքային կառավարումը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը։
Դիտարկմանը, թե «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամները ձայների մեծամասնությամբ են համայնքապետ ընտրել, Մելքոնյանը պատասխանեց՝ ինչպե՞ս կարող են մի քանի կուսակցություններ, դաշինքներ միավորվել և գալ` համայնք ղեկավարել։ ՏԻՄ օրենսգրքի վերջին փոփոխություններն այնքան էլ նախկին համայնքապետի սրտով չեն։
«Օրենքի մեջ կան բացեր, մեր թիմակիցները դրա մասին բազմիցս հայտարարել են։ Առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունը պետք է ունենա արտոնություններ, բացահայտ առավելությամբ հաղթել է ՔՊ կուսակցությունը, իսկ այդ մարդկանց համար քվեարկել է բնակչության 5 տոկոսը, ինչ հաղթանակի մասին է խոսակցությունը,»,- ընդգծեց նա։
Սահմանամերձ համայնքները պետությունից ավելի շատ գումար կստանան
Արամ Մելքոնյանը նշեց, որ հետագա քայլերի մասին կհայտարարեն Վարչական դատարանի որոշումից հետո. նիստը նշանակվել է հունվարի 27-ին։
Հիշեցնենք 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։
«Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։
Губернатор Араратской области Гарик Саркисян на собрании председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Արարատի նախկին մարզպետը նշանակվել է Վեդիի համայնքապետի պաշտոնակատար
Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել:
Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:
Լրահոս
0