Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա

© Photo : official site of MES of RA ԱԻՆ փրկարարները օգնում են դուրս բերել Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում Մ-2 ավտոճանապարհից դուրս եկած և արգելափակված ավտոմեքենան
ԱԻՆ փրկարարները օգնում են դուրս բերել Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում Մ-2 ավտոճանապարհից դուրս եկած և արգելափակված ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Բաժանորդագրվեք
Մ-2 ավտոճանապարհի 159-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են կուտակվել, ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակվել է։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հունվարի 14-ին, ժամը 13։36-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Բեռնատարներն այլևս Լարսում չեն մնա. հայտնի է` երբ կավարտվի նոր ճանապարհի շինարարությունը
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 155-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:
ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ տեղեկություն են ստացել՝ Մ-2 ավտոճանապարհի 159-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ևս կան կուտակված ավտոմեքենաներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (50 քաղաքացի)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала