Տեղ համայնքի հովվին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին

© Photo : Telegram / PeacekeeperՏեղ համայնքի հովվին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին
Տեղ համայնքի հովվին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Տեղ համայնքի հովվին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին
Բաժանորդագրվեք
Խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ խնդրին լուծում է տրվել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Սյունիքիմարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին երեկ երեկոյան ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին, հայտնում է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ հունվարի 13–ին, ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։

«Խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Խաղաղապահների տրամադրած տեղեկության համաձայն էլ` հովիվը հատել է շփման գիծը, և Ադրբեջանի ԶՈւ ծառայողները բռնել են նրան։
Իսկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնել էր, որ ՄԻՊ–ն ահազանգ է ստացել, որ ադրբեջանական 4 զինված ծառայող հանցավոր արարքներով առևանգել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։
Արցախի օմբուդսմանը հրապարակել է լուսանկարներ Մարտունու շրջանում ադրբեջանական ԶՈւ կողմից արձակված կրակոցների հետևանքներից  (10 հունվարի, 2022թ). Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Խիստ կարևոր է խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի հեռացումը. ՄԻՊ
Ըստ ահազանգի` առևանգումից առաջ ՀՀ բնակիչը Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածացնելիս է եղել իր ոչխարներին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала