Վանեցյանը չեղարկել է իր այցն ԱՄՆ ԱԺ պատվիրակության կազմում. ի՞նչն է պատճառը

© Sputnik / Aram NersesyanАртур Ванецян перед началом первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Артур Ванецян перед началом первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Բաժանորդագրվեք
Գործուղումից մի քանի ժամ առաջ Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից կմասնակցի 3 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա խոսնակ Սոս Հակոբյանը։
Նշվում է, որ պատճառն իշխող ուժի որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:
«Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի, և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:
Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով Վանեցյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվեց
Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը»,-գրել է խոսնակը։
Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала