00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենաանցանկալի սցենարը. նոր ՄԻՊ-ի ընտրությունը կարող է տապալվել. «Ժողովուրդ»

© Photo : press office of the Parliament of RAՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը
ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ նստաշրջանի ժամանակ էլ կընտրեն ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Իշխանությունը, վախենալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տապալել, որոշել է այդ հարցի քննարկումը կազմակերպել անձերի քվեարկությունների ցանկում ամենավերջում, այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մասնավորապես, երեկ ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, և ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՄԻՊ–ն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71:

«Իհարկե, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ՔՊ-ն անհանգստանալու համար ամենևին էլ խնդիր չունի, սակայն դա միայն առաջին հայացքից։ Բանն այն է, որ հունվարի 15-20-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ՔՊ խմբակցությունից 3 հոգի է ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը: Չի բացառվում՝ նրանք անգամ չհասնեն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը»,–գրում է թերթը։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
«Լավ որոշում չէր». ՄԻՊ-ի թեկնածուն` դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչի մասին
Այսինքն` եթե այդ օրերին այլ բացականեր ևս լինեն, ապա իսկապես ՔՊ-ն կանգնելու է խնդրի առջև: Իսկ ՄԻՊ քվեարկության տապալումն իշխող ուժի համար ամենաանցանկալի սցենարն է:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին ՔՊ–ն հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։
Լրահոս
0