00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց փողի և անվտանգության երաշխիքների. ինչպես է կառուցվելու Երասխ-Հորադիզ երկաթուղին

© Sputnik / Игорь Агеенко / Անցնել մեդիապահոցԵրկաթիծ
Երկաթիծ - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Երկաթիծ
Բաժանորդագրվել
Նախագծի իրականացման որոշումն ընդունված է, բայց առայժմ պարզ չէ, թե որտեղից են գտնելու երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ մոտ 226 միլիոն դոլարը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ միջոցներով են կառուցելու Երասխ-Հորադիզ ճանապարհի Հայաստանի տարածքում գտնվող հատվածը։
Դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման արժեքը Հայաստանի տարածքում կկազմի շուրջ 226 մլն դոլար։
Մեղրիի տարածքի աշխատանքները, ըստ նախնական տվյալների, կարժենան մոտ 221 մլն դոլար, մոտ 5 մլն դոլար էլ կպահանջվի Երասխի հատվածի վերականգնման համար:
Հասկանալու համար, թե որտեղից են իշխանությունները գտնելու Հայաստանի համար զգալի այդ գումարը, մենք դիմեցինք մի շարք նախարարություններ և փոխվարչապետի գրասենյակ, որը զբաղվում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման բանակցություններով։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից, որին Sputnik Արմենիան հարցում է ուղարկել, հայտնեցին, որ խնդիրն իրենց լիազորություններից դուրս է: Նրանք տեղեկացրին, որ հարցումը վերահասցեագրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Նմանատիպ հարցում էինք ուղարկել նաև ՀՀ ֆինանսների նախարարություն։
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի
«Տեղեկացնում ենք, որ Ձեր բարձրացրած բոլոր հարցերը քննարկման փուլում են։ Վերլուծվում են բոլոր հնարավոր տարբերակները»,-հայտնեցին Sputnik Արմենիային նախարարությունից։
Ի պատասխան հարցին, թե պատրաստ է արդյոք նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ), մեզ դարձյալ առաջարկեցին դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Արդեն տարածքային կառավարման նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանեցին, որ ֆինանսավորման աղբյուրի ընտրությունը հստակեցված չէ։
«Այդ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն տեխնիկատնտեսական հիմնավորման առկայությունից հետո, որտեղ կարտացոլվեն նախագիծը կյանքի կոչելու համար ամբողջական ֆինանսական ծախսերը»,-ասվում է պատասխանում։

Այս պահին ընթանում են Երևան-Ջուլֆա (Ջուղա)-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի ՀՀ հատվածի Մեղրիի և Երասխի տեղամասերի գույքագրման աշխատանքները՝ պարզելու գույքային պատկանելիությունը, առկա գույքի վիճակը և նմանատիպ այլ հարցեր։

Դրանց ավարտից հետո կքննարկվի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպման հարցը։
Նշենք, որ նախքան Sputnik Արմենիան կստանար հարցման պատասխանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույնպես ասել էր, որ ֆինանսավորման հարցն օրակարգում է:
«Կարծեմ հասկանալի է, որ երկրներից յուրաքանչյուրը կառուցելու է իր տարածքով անցնող հատվածը։ Մենք պատրաստ ենք կառուցել մեր տարածքում։ Եվ հիմա տարբեր քննարկումներ են ընթանում»,- նշել էր Սանոսյանը։
Հնարավոր տարբերակների թվում, նրա խոսքով, պետբյուջեն է, վարկային միջոցները կամ «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ որոշակի կոնցեսիոն պայմանագիրը։
Ինչ վերաբերում է բուն բյուջեին, ապա պետությունը ազատ միջոցներ պարզապես չունի։ Ավելին, 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 490 մլն դոլար։
Եկամուտները 1,95 տրիլիոն դրամ են (4,05 միլիարդ դոլարից մի փոքր ավելի), ծախսերը՝ 2,184 տրիլիոն դրամ (մոտ 4,54 միլիարդ դոլար)։
Հարկ է նշել, որ 2021 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին հաջորդ տարվա համար Հայաստանի ֆինանսների նախարարության պետական փոխառությունների թեմայով նշվում էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է լրացուցիչ մոտ 120 միլիոն դոլար ներգրավել՝ 2022 թվականի բյուջեն համալրելու համար:
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ակտիվ աշխատանք է ընթանում. Օվերչուկ
Այսինքն՝ 370 միլիոն դոլար դեֆիցիտը Հայաստանի իշխանությունները կծածկեն պետական պարտատոմսերի և արտաքին վարկերի միջոցով, իսկ մնացած 120 միլիոնի մասով առայժմ պատկերացում չկա։
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ այս հարցում խնդիրներ չեն առաջանա:

«Դա չի նշանակում, որ միջոցների այդ ծավալի հարցով խնդիրներ չկան, այն բյուջեի կատարման ռիսկեր չի պարունակում։ Եթե մնացած մասով հասկանալի է, թե միջոցների ինչ ծավալ է ներգրավվելու և որ աղբյուրից, ապա 120 միլիոնի հարցում դեռ որոշակիություն չկա»,-ասաց Խանվելյանը։

Աղբյուրը կընտրվի առավել շահավետ պայմանների հիման վրա: Այս հարցում վերջնաժամկետներ չկան։ Խանվելյանի խոսքով՝ամենայն հավանականությամբ, հստակություն կլինի առաջին կիսամյակի վերջում։
Իսկ եթե կառավարությունը վարկային միջոցներ ներգրավի, ռիսկերը կավելանան։ Բանն այն է, որ ճգնաժամային 2020թ․-ի վերջում պետական պարտքի չափն արդեն հատել է 60 տոկոսի «կարմիր գիծը» և կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը։
Ճիշտ է, 2021 թվականին կառավարության պարտքը նվազել է մինչև 60,8 տոկոս (4,2 տրլն դրամ կամ 8,78 մլրդ դոլար), և 2022թ․-ին նույնպես կանխատեսվում է նվազում՝ մինչև ՀՆԱ-ի նկատմամբ 60,2 տոկոսի չափով (չնայած պետական պարտքի ավելացմանը բացարձակ թվերով, ՀՆԱ-ի նկատմամբ դրա հարաբերակցությունը կարող է նվազել` հաշվի առնելով նախատեսվող տնտեսական աճը)։ Այսպիսով, մասնագետները կարծում են, որ Հայաստանի ընթացիկ պետական պարտքը մտավախություն չի առաջացնում, բայց նոր վարկեր վերցնել խորհուրդ չի տրվում:
Եվ ահա հարց է առաջանում`որքանով է նպատակահարմար որոշում կայացնել երկաթուղու վերականգնման մասին՝ առանց որևէ լուրջ տնտեսական հիմնավորման։ Էլ չենք խոսում անվտանգության հարցի և Ադրբեջանի հետ սահմանին պարբերաբար առաջացող լարվածության մասին։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Քննարկվում է սկզբում Նախիջևանի միջոցով դեպի Իրան երկաթգիծ բացելու տարբերակը. Գրիգորյան
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետը հաստատել էր, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) և Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ձեռք է բերվել և հաստատվել է այդ երկաթուղու կառուցման մասին պայմանավորվածությունը (որը գոյություն է ունեցել դեռևս խորհրդային տարիներին, մասամբ նաև մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ խմբ.): Այդ կապակցությամբ Փաշինյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել ճանապարհի հայկական հատվածներում շինարարության համար։
Լրահոս
0