00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների մեկնարկը

© Sputnik / Murad OrujovԱդրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Ադրբեջանի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Ադրբեջանում կարծում են, որ վստահության վերականգնման համար տարածաշրջանի երկրները պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկրների միջև շփումների մեկնարկը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության և կայունության ուղղությամբ։ Այդ նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկին, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,-Խալաֆովի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով` վստահության ամրապնդման համար պետք է երկրների միջև բացվեն հաղորդակցությունները, վերականգնվեն, կարգավորվեն կապերը։ Միանշանակ անհրաժեշտ է հրաժարվել թշնամական տրամադրություններից, թշնամական գաղափարախոսությունից։

«Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ այսօրվա ծանր սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամից, ապա, բնականաբար, նա պետք է փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում, բարի մտադրություններ ցուցաբերի, գնա հարաբերությունների կարգավորման ճանապարհով, հրաժարվի թշնամանքից, շահի հարևան երկրների վստահությունը։ Վստահության վերականգնման համար երկրները պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը»,-նշել է Խալաֆովը։

Դիվանագետը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը:
Աբրահամյան. «Չի բացառվում, որ Ռուսաստանը կունենա իր նախապայմանները` ուղղված Հայաստանին և Թուրքիային» - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
ՌԱԴԻՈ
Ինչ նախապայմաններ կարող է ունենալ Ռուսաստանը Հայաստանին և Թուրքիային հաշտեցնելու հարցում
Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 14–ին Մոսկվայում կայացել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը
Լրահոս
0