Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

Ղազախստանում ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ. Զաս

Ստանիսլավ Զաս - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Ստանիսլավ Զաս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Ղազախստանում իրավիճակը շտկվում է, սակայն անելիքներ շատ կան։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ղազախստանում խաղաղապահների վրա հարձակումներ չեն եղել, լուրջ բախումների հնարավորությունները խափանվել են։ Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Նրա խոսքով` Ղազախստանում իրավիճակը շտկվում է, սակայն երկրի ղեկավարությունը դեռ շատ անելիքներ ունի։
Զասը հայտնել է նաև, որ անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ։ Սակայն, ըստ նրա, նրանք մեծ թիվ չեն կազմում։

«Խոսել այն մասին, որ հիմա իրավիճակը կարգավորվել է, այնքան էլ ճիշտ չի լինի։ Ղազախստանի միայն 5 շրջաններում է արտակարգ դրությունը չեղարկվել, իսկ մյուսներում այն պահպանվում է։ Սակայն այս ամենով հանդերձ, իրավիճակը շտկվում է, և կարող ենք ասել, որ կյանքի բնականոն հունին են վերադառնում»,–ասել է Զասը։

Նրա խոսքով` տեղի ունեցածը անսպասելի էր ոչ միայն այլ երկրների, այլ նաև հենց ղազախների համար։
«Այնտեղ գործում էին ոչ միայն քրեական բնույթի խմբեր՝ ավազակներ, կողոպտիչներ, այլև կային նաև կազմակերպված խմբեր, որոնք զինված էին և այլ նպատակներ էին հետապնդում, կարելի է ասել ՝ ահաբեկչական նպատակներ»,–նշել է Զասը` հավելելով, որ հատկապես ներքին գործերի նախարարության և այլոց շենքերի գրոհի ժամանակ լավ կազմակերպված և ակնհայտորեն պատրաստված խմբեր են գործել։
Նրա խոսքով՝ հարձակումներ են եղել, որոնց մասնակիցները տարբերանշաններ են ունեցել, իսկ նրանց գործողությունները եղել են պրոֆեսիոնալ։ Այսինքն, ըստ Զասի, ինչպես հնչել է Ղազախստանի նախագահի գնահատականներում, կարող ենք խոսել այն մասին, որ ահաբեկչական խմբեր են գործել:
Իրավապահ մարմինների աշխատակիցները Ալմաթիի գլխավոր հրապարակում (6 հունվարի, 2022թ). Ղազախստան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով 225 մարդ է մահացել
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала