Գիտնականները կյանքի տևողությունը երկարացնող պարզ մի միջոց են ներկայացրել

Ձիթապտղի յուղ - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Ձիթապտղի յուղ
Բաժանորդագրվեք
Գիտական հոդվածի հեղինակներն ուսումնասիրել են 90 000 կամավորների տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կյանքի տևողությունը կարող է երկարել, եթե սննդակարգում մայոնեզը և մարգարինը փոխարինվեն ձիթապտղի յուղով։ Նման հայտարարություն են արել Հարվարդի բժշկական ֆակուլտետի գիտնականները, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է ամերիկյան սրտաբանության քոլեջի ամսագրում։

Աշխատության հեղինակներն ուսումնասիրել են 90 000 կամավորների տվյալները և հանգել այն եզրակացության, որ 10 գրամ մարգարինի, կարագի կամ մայոնեզի փոխարինումը ձիթապտղի յուղի համապատասխան քանակով կնվազեցնի մահացության վտանգը բազմաթիվ հիվանդությունների դեպքում:

«Ձիթապտղի յուղի ավելի շատ գործածումը հանգեցրել է սրտանոթային հիվանդություններից 19 տոկոսով մահացության ռիսկի նվազեցմանը, քաղցկեղից՝ 17 տոկոսով, շնչառական հիվանդություններից՝ 18 տոկոսով»,–ասել են գիտնականները:
Շաքարի փոխարինիչ - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2022
Գիտնականները ներկայացրել են դիաբետի ոչ սովորական ախտանշանները
Նրանք նշել են, որ ամենաշատը ձիթապտղի յուղ են օգտագործում Հարավային Եվրոպայի և Միջերկրական ծովի բնակիչները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала